[:ru]Авагимян Аршак Вазгенович
Родился 12-ого мая 1990 г. в городе Степанакерте. Учился на 2-ом курсе магистратуры ШТУ по специальности «Агрономия». Был заместителем начальника Матагисского отделения военной полиции. Любовь капитана к Родине была превыше всего. За подвиги, проявленные в Апрельской четырехдневной войне 2016 года, был награжден медалями «Вазген Саркисян» и «За мужество».
В развернутых Азербайджаном военных действиях против Арцаха в 2020 г. участвовал в самой горячей точке – Талише, и стал живым щитом против нарушившего покой Родины врага. Все его знали как смелого, храброго, мужественного, дружелюбного молодого человека.
Аршак погиб 27-ого сентября, в первый день войны, отдав жизнь за защиту Арцахской земли.
Увы, мечты героя остались неосуществленными…
………………………………………………………………………………………………………
Амбарцумян Беник Давидович
Родился 20-ого июня 1996 г. в селе Красни Аскеранского района.
Учился на 2-ом курсе магистратуры ШТУ по специальности «Агробизнес».
Участник Апрельской войны. Награжден медалью «За мужество».
10-ого сентября 2020 г. поступил на службу в отдел по борьбе с экономическими преступлениями Управления по борьбе с экономическими и коррупционными преступлениями полиции Республики Арцах в качестве оперуполномоченного. Имел звание лейтенанта полиции.
Участвовал в войне, развязанной Азербайджаном против Арцаха 27 сентября 2020 г. и, мужественно сражаясь, погиб 16-ого октября, не осуществив все мечты, которые лелеял в своем сердце.
Беник пользовался любовью и уважением окружающих, о нем вспоминают как о внимательном ко всем незаурядном человеке.
К сожалению, 16-ого октября на боевых позициях Гадрута прервалась и его молодая жизнь, жизнь, которую не пожалел за свободу Армянского государства…
………………………………………………………………………………………………………
Агабабян Арман Самвелович
Родился 27-ого апреля 2001 г. в городе Степанакерте.
С ранних лет занимался шахматами и ушу, был награжден почетными и похвальными грамотами.
Учился на первом курсе ШТУ по специальности “Механизация сельского хозяйства, машины и оборудование”.
Во время службы прошел в Армении 6-месячные курсы артиллериста, по окончании которых получил воинское звание младшего сержанта.
С первого же дня Арцахской войны 2020 г. принимал активное участие в боевых действиях.
По свидетельству боевых товарищей и командира, много раз бросался на поле боя и выносил из опасных участков раненых товарищей по оружию.
Погиб 24-ого октября 2020 г. на боевых позициях Матагиса, пожертвовав жизнью ради защиты Арцаха.
Подвиг ваш незабываем, доблестные сыны героических армянских матерей. Вы погибли, но обрели бессмертие, ибо настоящие герои не умирают, а уходят от нас чисто физически, оставляя живущим печать своих героических дел. Армянский народ испытывает гордость за то, что у него были такие бесстрашные сыны, как вы …
Низкий Вам поклон и вечная память!!![:hy]Արշակ Վազգենի Ավագիմյան
Ծնվել է 1990թ. մայիսի 12-ին Ստեփանակերտ քաղաքում:
Սովորում էր ՇՏՀ-ի «Ագրոնոմիա» մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսում:
Ռազմական ոստիկանության Մատաղիսի բաժանմունքի պետի տեղակալ էր: Կապիտանի սերը հայրենիքի հանդեպ վեր էր ամեն ինչից: 2016թ Ապրիլյան քառօրյա պատերազմում ցուցաբերած սխրագործությունների համար արժանացել է «Վազգեն Սարգսյան» և «Արիության համար» մեդալների:
2020թ. Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ծավալված ռազմագործողություններում մասնակցել է ամենաթեժ կետում՝ Թալիշում, և կենդանի վահան դարձել հայրենիքի անդորրը խարխլած թշնամու դեմ: Նրան բոլորը ճանաչում էին որպես համարձակ, խիզախ, արի, ընկերասեր երիտասարդի:
Սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի հենց առաջին օրը, նահատակվեց Արշակը՝ կյանքը զոհելով Արցախյան հողի պաշտպանության համար:
Ավա՜ղ, կիսատ մնաց հերոսի երազանքները…
………………………………………………………………………………………………………
Բենիկ Դավիթի Համբարձումյան
Ծնվել է 1996թ. հունիսի 20-ին Ասկերանի շրջանի Քռասնի գյուղում:
Ապրիլյան պատերազմի մասնակից է: Արժանացել է «Արիության համար» մեդալի:
Սովորում էր ՇՏՀ-ի «Ագրոբիզնես» մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսում:
2020թ. սեպտեմբերի 10-ից ծառայության է անցել ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի բաժնում, որպես օպերլիազոր: Ուներ ոստիկանության լեյտենանտի կոչում:
Մասնակցել է 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ հրահրված պատերազմին և արիաբար մարտնչելով զոհվել հոկտեմբերի 16-ին՝ կիսատ թողնելով իր սրտում փայփայած բոլոր երազանքները:
Բենիկը վայելում էր շրջապատի սերն ու հարգանքը, նրան հիշում են որպես աննկարագրելի բնավորության տեր անձնավորության, հոգատար էր բոլորի նկատմամբ: Ցավոք, հոկտեմբերի 16-ին, Հադրութի մարտական դիրքերում ընդհատվեց նաև նրա երիտասարդ կյանքը, կյանք, որ չխնայեց Հայոց երկրի ազատության համար…
…………………………………………………………………………………………………..
Արման Սամվելի Աղաբաբյան
Ծնվել է 2001թ. ապրիլի 27-ին Ստեփանակերտ քաղաքում:
Փոքր հասակից մասնակցել է շախմատի և ուշուի մարզաձևերին՝ արժանացել պատվոգրերի և գովասանագրերի:
Սովորում էր ՇՏՀ-ի «Գյուղատնտեսության մեքենայացում, մեքենաներ և սարքավորումներ» մասնագիտության 1-ին կուրսում:
Ծառայության ընթացքում ՀՀ-ում անցել է հրետանավորի 6 ամսյա դասընթացներ, այն ավարտելուց հետո՝ ստացել կրտսեր սերժանտի զինվորական կոչում:
2020թ. Արցախյան պատերազմի հենց առաջին օրվանից ակտիվ մասնակցություն է ունեցել մարտական գործողություններին:
Մարտական ըներների և հրամանատարի վկայմամբ՝ բազում անգամ նետվել է մարտադաշտ և վտանգավոր հատվածներից դուրս բերել վիրավոր զինակից ընկերներին:
Զոհվել է 2020թ. հոկտեմբերի 24-ին, Մատաղիսի մարտական դիրքերում՝ կյանքը զոհաբերելով Արցախ աշխարհի պաշտպանության համար:
Անուրանալի է ձեր կատարած սխրանքը Հայրենիքի հանդեպ, Հայոց հերոսածին մայրերի քաջարի զավակներ: Թեև նահատակվեցիք, բայց ձուլվեցիք անմահությանը, քանզի իսկական հերոսները չեն մահանում, այլ հեռանում են մեզանից զուտ ֆիզիկապես՝ թողնելով ապրողներին իրենց հերոսական գործերի կնիքը: Հայոց ազգը հպարտություն է ապրում, որ ունեցել է ձեր պես կորյուններ…
Հավերժ խոնարհում ձեր հիշատակի առջև…[:]