[:ru]В период с 27-ого по 29-ое февраля 1988 г. против армянского народа было осуществлено одно из очередных зверских злодеяний, совершенно не укладывающееся в рамки человеческого разума, и вновь – кровавой рукой коварного турка.

Преступление преследовало четкую цель – предотвратить Арцахское движение и запугать армян, тем самым заставить замолчать в армянине право голоса на самоопределение.

В указанные дни со стороны властей Советского Азербайджана в городе Сумгаите на государственном уровне были организованы насильственные действия против местного армянского населения и массовая депортация армян: с армянина снова сдирали кожу, но мир молчал, как и сегодня…

Азербайджанские погромщики расправились с горсткой армян самым зверским образом.

Безнаказанность породила новые преступления, и турок в очередной раз показал свой неизменный почерк во время второй Арцахской войны, оставив тысячи матерей без сыновей, сделав их вдовами и бездомными.

Защемило сердце Армянской матери, устремившей глаза к Всевышнему, а мир – не слышал, армянин снова остался наедине со своим горем и болью, но … не был сломлен, потому что трудно сломать армянина. Он не был сломлен даже в 1915 году, когда совершали резню целого народа. Жил и творил, приобрел государственность, потеря которой непростительна.

Сегодня, вспоминая и скорбя о тысячах невинных армян, ставших жертвами Сумгаитских погромов, мы не должны позволить врагу вновь открыть свою пасть и проглотить нас как нацию.

К сожалению, по сей день это преступление против армянского народа также не удостоилось справедливой правовой оценки и наказания.

Нам, как христианскому народу, не стоит уподобляться кровожадному турку и идти с ним по тому же пути, но беречь и защищать нашу Родину мы обязаны любой ценой.

Пришло время выйти из траура и сплотиться вокруг нашей единой Родины – Матери-Армении и Арцаха, и каждый из нас должен внести в это свою лепту.

Хватит быть жертвой турка только из-за того, что мы армяне!

Оганес Токмаджян

Ректор ШТУ

[:hy]1988 թ. փետրվարի 27-ից 29-ն ընկած ժամանակահատվածում հայ ազգի դեմ իրականացվեց մարդկության բանականության մեջ չտեղավորվող, հերթական գազանաբարո  եղեռնագործություններից մեկը, և կրկին՝ նենգադավ թուրքի արյունոտ ձեռքով:

Հանցագործությունն ուներ հստակ նպատակ՝ կանխել Արցախյան շարժումը և ահաբեկել հայերին, այդպիսով լռեցնել հայի մեջ սեփական ինքնորոշում ունենալու իրավունքի ձայնը:

Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կողմից Սումգայիթ քաղաքում, նշյալ օրերին պետական մակարդակով կազմակերպվեց տեղի հայ ազգաբնակչության դեմ  բռնարարքներ և զանգվածային տեղահանություն. հայը նորից ու նորից մորթազերծվեց, բայց աշխարհը լուռ էր, ինչպես և այսօր…

Ադրբեջանական ջարդարարաներն ամենավայրագ կերպով հաշվեհարդար տեսան իրենց իսկ ձեռքերով մի բուռ դարձած հայության նկատմամբ:

Անպատժելիությունը ծնեց նոր հանցանքներ, և թուրքը հերթական իր ձեռագիրը մատուցեց Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում՝ թողնելով հազարավոր մայրերի որդեկորույս, դարձնելով նրանց որբևայրի ու անօթևան:

Մղկտաց Հայոց մոր սիրտը՝ աչքերը հառած Բարձրյալին, իսկ աշխարհը՝ չանսաց, հայը նորից հանդուրժողաբար ու կսկիծով տապակվեց սեփական վշտի մեջ, բայց…չկոտրվեց, որովհետև դժվար է հային կոտրելը: Նա անգամ չկոտրվեց 1915-ին, երբ մի ողջ ազգի եղեռնազարկ էին անում: Ապրեց ու արարեց. ունեցավ պետականություն,  որն աններելի է, եթե կորցնենք:

Այսօր՝ վերհիշելով ու սգալով Սումգայիթյան ջարդերին զոհ գնացած հազարավոր անմեղ հայերի հիշատակը՝ պիտի թույլ չտանք, որ թշնամին նորից բացի իր երախը և կուլ գնանք նրան ազգովի:

Ցավոք, առ այսօր հայության դեմ կատարված այդ ոճրագործությունը ևս չի արժանացել արդարացի իրավական գնահատականի և պատժի: Մեզ՝ որպես քրիստոնյա ազգի, վայել չէ նմանվել արյունարբու թուրքին և քայլել նրա հետ նույն ճանապարհով, բայց պահել ու պաշտպանել մեր Հայրենիքը պարտավոր ենք ամեն գնով…Պահն է հասունացել սգվորի կերպարից դուրս գալու և համախմբվելու մեր միացյալ Հայրենիքի՝ Մայր Հայաստանի և Արցախի շուրջ, ամեն մեկս՝ մեր ունեցած չափաբաժնով նվիրում ընծայելով նրան:

Բա՛վ է լինենք զոհը թուրքի՝ միայն հայ լինելու համար…

Հովհաննես Թոքմաջյան
ՇՏՀ ռեկտոր

[:]