[:ru]Вышли в свет Методические указания “Гидравлические сопротивления” за авторством доктора технических наук, профессора Альберта Маргаряна и доктора технических наук, доцента Ваче Токмаджяна.

На трубопроводе, в открытом русле устанавливаются различные устройства: затворы, решетки, сетки, обратные клапаны и т. д. По длине поточной линии трубопровода бывают изменения диаметра. Их принято называть местными причинами расхода энергии, для преодоления сопротивления которых поток жидкости расходует определенную часть своей энергии. Такой расход энергии принято называть местной потерей энергии. Суммарная потеря энергии, возникающая по всей длине трубопровода, будет суммой путевых потерь и местных потерь. Приводится определение коэффициента сопротивления трения трубы круглого сечения постоянного диаметра в зависимости от числа Рейнольдса.

Методические указания предназначены для студентов строительных и технологических специальностей, для обработки данных, полученных с помощью экспериментального оборудования, созданного в лаборатории гидравлических исследований Шушинского технологического университета и для овладения теорией соответствующего раздела по дисциплине «Гидравлика».

Методические указания “Гидравлические сопротивления” здесь

Информационный отдел ШТУ

[:hy]Լույս է տեսել տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Մարգարյանի և տեխնիկական գիտությունների դոկտոր, դոցենտ Վաչե Թոքմաջյանի հեղինակած “Հիդրավլիկական դիմադրություններ” մեթոդական ցուցումները։

Խողովակաշարի, բաց հունի վրա տեղադրվում են զանազան սարքավորումներ՝ փականներ, ճաղավանդակներ, ցանցեր, հակադարձ կափույրներ և այլն: Խողովակաշարի ընթացագծի երկարությամբ լինում են տրամագծի փոփոխություններ, անկյուններ, կորացումներ: Ընդունված է դրանք անվանել էներգիայի ծախսի տեղական պատճառներ, որոնց դիմադրությունը հաղթահարելու համար հեղուկի հոսանքը ծախսում է իր էներգիայի որոշ մասը: Էներգիայի սույն ծախսն ընդունված է անվանել էներգիայի տեղական կորուստ: Հեղուկատարի ողջ երկարության վրա առաջացող էներգիայի գումարային կորուստը կլինի ճանապարհային և տեղական կորուստների գումարը: Բերվում է հաստատուն տրամագծի կլոր կտրվածքի խողովակի շփման դիմադրության գործակցի որոշումը՝ կախված Ռեյնոլդսի թվից։

Մեթոդական ցուցումները նախատեսված են շինարարական և տեխնոլոգիական մասնագիտություններով սովորող ուսանողների համար՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հիդրավլիկական հետազոտությունների լաբորատորիայում կառուցված փորձասարքով ստացվող տվյալների մշակման և “Հիդրավլիկա” առարկայի համապատասխան բաժնի տեսությունը յուրացնելու համար:

“Հիդրավլիկական դիմադրություններ” մեթոդական ցուցումներն այստեղ

ՇՏՀ լրատվության բաժին

[:]