[:ru]22-го марта 2021 г. ректор Шушинского технологического университета Оганес Токмаджян в сопровождении проректора Сарибека Галстяна и главного инженера Овсепа Оганяна посетил экспериментальную базу в Ачапняке.
Были обсуждены вопросы организации экспериментальных работ, связанных с применением нового полимерно-минерального материала. С этой целью был выбран соответствующий земельный участок. В то же время, в ходе посещения был выявлен ряд проблем.

В частности, из-за ненадлежащего выполнения охранниками своих обязанностей, сельскохозяйственные животные проникли на территорию и повредили множество деревьев. Шакалы нанесли большой вред трубам
системы капельного орошения: они перегрызли многочисленные участки труб на территории. Зафиксирован еще один позорный факт: дорога к экспериментальной базе завалена бытовым мусором. В связи с этим, университет обратится к мэру Степанакерта с просьбой о проведении мероприятий, вытекающих из сложившейся ситуации.
Для обсуждения указанных вопросов ректор Токмаджян 29-го марта в 13:30 созвал заседание ректората.
Информационный отдел ШТУ

[:hy]Ս.թ. մարտի 22-ին Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, պրոռեկտոր Սարիբեկ Գալստյանի և գլխավոր ինժեներ Հովսեփ Օհանյանի ուղեկցությամբ, այցելել է Աջափնյակի փորձարարական բազա։
Քննարկվել են պոլիմերահանքային նոր նյութի կիրառման հետ կապված փորձարարական աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցեր։ Այդ նպատակով ընտրվել է համապատասխան հողատարածք։
Միևնույն ժամանակ, այցելության ընթացքում բացահայտվել են մի շարք խնդիրներ։ Մասնավորապես, պահակների կողմից պահպանության ոչ բավարար հսկողության պատճառով, տարածք են ներխուժել խոշոր եղջրավոր անասուններ և վնասել բազմաթիվ ծառեր։ Կաթիլային ոռոգման համակարգի խողովակներին մեծ վնաս են հասցրել շնագայլերը. տարածքում առկա են նրանց կողմից կրծած խողովակների բազմաթիվ տեղամասեր։
Արձանագրվել է ևս խայտառակ մի փաստ. դեպի փորձարարական բազա տանող
ճանապարհը ապականված է կենցաղային աղբով։ Այս մասին համալսարանը կդիմի Ստեփանակերտի քաղաքապետին, ստեղծված վիճակից բխող միջոցառումներ իրականացնելու խնդրանքով։
Նշված հարցերը քննարկելու համար, ռեկտոր Թոքմաջյանը մարտի 29-ին, ժամը 13-30 հրավիրել է ռեկտորատի նիստ։
ՇՏՀ լրատվության բաժին
