[:ru]Сегодня в Степанакертской основной школе № 9 имени О. Туманяна начальник отдела религии и национальных меньшинств Министерства образования, науки и культуры Республики Арцах Ашот Саркисян и главный специалист того же отдела Гаяне Мелкумян встретились со студентами и преподавателями ШТУ, в ходе которой были обсуждены различные вопросы, касающиеся темы “Духовная безопасность”.
Г. Мелкумян, в частности, коснулась понятия “Духовная безопасность” и его восприятия в обществе, деятельности ряда сектантских движений, развернутая пропаганда которых ставит под угрозу и подрывает устои как Армянской Апостольской Церкви, так и армянских национальных и культурных ценностей.
Докладчица также представила свою точку зрения о роли и важности духовной сферы для системы безопасности Республики Арцах, отметив, что Армия обороны, которая является неотъемлемой частью государства, без духовной подготовки также более чем уязвима.
По словам А. Саркисяна, сильны те государства, которые имеют единую религию и твердую веру в эту религию, а многоконфессиональное государство несет в себе угрозы.
«На протяжении веков Армянская церковь была опорой в деле сохранения нации, была оплотом сохранения и развития армянской христианской культуры. Отдаляясь от Матери-Церкви, человек становится уязвимым, психологически слабым и отклоняется от нравственных ценностей и норм», – подчеркнула Г. Мелкумян, призвав присутствующих бороться с сектантскими организациями, тем самым защищая Армянскую Апостольскую Церковь от угроз, направленных против нее.
В конце встречи А. Саркисян ответил на вопросы студентов.
Информационный отдел ШТУ
[smartslider3 slider=106][:hy]Ստեփանակերտի Հ. Թումանյանի անվան թիվ 9 հիմնական դպրոցում այսօր
ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարության Կրոնի և ազգային փոքրամասնությունների բաժնի պետ Աշոտ Սարգսյանը և նույն բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Մելքումյանը հանդիպում են ունեցել ՇՏՀ-ի ուսանողների և դասախոսների հետ, որի ընթացքում խոսվել է «Հոգևոր անվտանգություն» թեմային առնչվող տարբեր հարցերի շուրջ:
Ա. Մելքումյանը մասնավորապես անդրադարձել է «Հոգևոր անվտանգություն» հասկացությանը և հանրության շրջանում նրա ընկալմանը, մի շարք աղանդավորական շարժումների գործունեությանը, որոնց ծավալած քարոզչությունը վտանգում և խարխլում են ինչպես Հայ առաքելական եկեղեցու, այնպես էլ հայկական ազգային և մշակութային արժեքների պահպանումն ու արժևորումը:
Բանախոսը նաև ներկայացրել է ԱՀ անվտանգության համակարգի համար հոգևոր ոլորտի դերակատարության ու կարևորության մասին իր տեսակետը՝ նշելով, որ Պաշտպանության բանակը, որը պետության անբաժան մասն է, ևս առանց հոգևոր պատրաստության առավել քան խոցելի է:
Ըստ Ա. Սարգսյանի՝ հզոր են այն պետությունները, որոնք ունեն մեկ միասնական կրոն և ամուր հավատք այդ կրոնի նկատմամբ, իսկ տարակրոն և տարադավան պետությունը՝ սպառնալիքներ է կրում իր մեջ:
«Դարեր ի վեր Հայ եկեղեցին նեցուկ է եղել ազգապահպանության գործին, եղել հայկական քրիստոնեական մշակույթի պահպանման ու զարգացման պատվարը: Հեռանալով Մայր եկեղեցուց, մարդը դառնում է խոցելի ու թույլ հոգեբանությամբ և շեղվում բարոյական արժեքներից ու նորմերից»,- ընդգծել է Ա. Մելքումյանը, կոչ անելով ներկաներին պայքարել աղանդավորական կազմակերպությունների դեմ՝ այդ կերպ պաշտպանելով Հայ առաքելական եկեղեցին՝ նրա դեմ ուղղված սպառնալիքներից:
Հանդիպման վերջում Ա. Սարգսյանը պատասխանել է ուսանողների կողմից բարձրաձայված հարցերին:
ՇՏՀ լրատվական բաժին
[smartslider3 slider=106][:]