[:en]Dear students!
Please accept my sincere congratulations on the start of new academic year and Knowledge Day. Knowledge Day is a holiday that unites schoolchildren, teachers, students, lecturers, and, of course, all those who have something in relation with educational institutions.
On the occasion of the holiday I especially want to congratulate those who were yesterday’s graduates of schools and today they have already become freshmen of universities. Of course, university life may seem long and difficult to you, but believe me, it will open a very interesting path for you to walk to the endless world of knowledge. I hope that you will pass that way with honor gaining a good deal of knowledge.
I am sure that in the near future every freshman who has passed the entrance of our educational institution for the first time will become the bearer and worthy successor of the best traditions of our university and will make all the necessary efforts to do his best to the benefit of the homeland.
Of course, the message of the day is obliging so I hope that no day of study is wasted in order to become the best in the field of your choice. Do not lose interest in everything new and unknown thus discovering promising horizons for you.
I wish you optimism, purposefulness, excellent results, peace and good health because only under a peaceful sky can we strive for new successes moving forward towards a happy tomorrow with confidence.
Let the knowledge and skills you have acquired in the new academic year be the starting point for significant victories, let the feeling of being inquisitive never ends in your life, because, as it is said, knowledge is never much….
Knowledge Day is an occasion to say words of gratitude to those lecturers who are willing to generously share their knowledge and experience, to support and inspire the young generation. The future of our students largely depends on your tireless work, professionalism and responsibility.
May the new academic year be fruitful for everyone and let’s create a future based on knowledge together…[:ru]Дорогие студенты!
Примите мои самые искренние поздравления по случаю начала нового учебного года – Дня знаний, письменности и литературы! День знаний – это праздник, который объединяет школьников и учителей, студентов и преподавателей, и, конечно же, всех, кто хоть как-то связан с учебными заведениями.
По случаю праздника, особенно хочу поздравить вчерашних выпускников школ, а сегодня уже – первокурсников университетов.
Университетская жизнь может показаться вам долгой и трудной, но, поверьте, она откроет вам очень интересный путь в безграничный мир знаний. Я надеюсь, что вы пройдете этот путь с честью, получив большой багаж знаний.
Уверен, что каждый первокурсник, впервые переступивший порог нашего учебного заведения, в недалеком будущем станет носителем и достойным продолжателем лучших традиций нашего вуза, и приложит все необходимые усилия, чтобы внести свой вклад на благо родной страны.
Желаю, чтобы ни один день учебы не прошел даром, чтобы вы стали лучшими в выбранной вами сфере. Не теряйте интереса ко всему новому и неизвестному, тем самым открывая для себя многообещающие горизонты.
Желаю Вам оптимистичного настроя, целеустремленности, отличных показателей. Хочу пожелать всем также мира и крепкого здоровья, ведь только под мирным небом и совместными усилиями мы можем стремиться к новым успехам, уверенно идя навстречу завтрашнему счастливому дню.
Пусть знания и навыки, полученные в новом учебном году, станут стартовой основой для значимых побед, пусть жажда знаний вас не покидает, ибо, как говорится, знаний много не бывает. День знаний – это повод выразить слова благодарности тем преподавателям, которые готовы щедро делиться своими знаниями и опытом, поддерживать и вдохновлять молодое поколение. Будущее наших студентов во многом зависит от вашего неустанного труда, профессионализма и ответственности.
Пусть новый учебный год будет плодотворным для всех, и вместе мы создадим будущее, основанное на знаниях…[:hy]Սիրելի´ համալսարանականներ
Ընդունեք ամենաանկեղծ շնորհավորանքներս նոր ուսումնական տարվա մեկնարկի՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ: Գիտելիքի օրը տոն է, որը միավորում է դպրոցականներին և ուսուցիչներին, ուսանողներին և դասախոսներին, և իհարկե, բոլոր նրանց, ովքեր ինչ-որ կերպ առնչվում են ուսումնական հաստատությունների հետ:
Տոնի առթիվ առանձնապես ուզում եմ շնորհավորել նրանց, ովքեր դպրոցների երեկվա շրջանավարտներ էին, իսկ այսօր՝ արդեն համալսարանների առաջին կուրսեցիներ։ Թերևս, համալսարանական կյանքը ձեզ կթվա երկար ու դժվարին, բայց հավատացե´ք, որ ձեր առջև կբացվի անչափ հետաքրքիր ճանապարհ՝ որով կքայլեք դեպի գիտելիքների անծայրածիր աշխարհ: Լիահույս եմ, որ այդ ճանապարհը դուք կանցնեք պատվով՝ ձեռք բերելով գիտելիքների մեծ ուղեբեռ:
Վստահ եմ, որ առաջին անգամ մեր ուսումնական հաստատության շեմն անցած յուրաքանչյուր առաջին կուրսեցի ոչ հեռու ապագայում կդառնա մեր բուհի լավագույն ավանդույթների կրողն ու արժանի շարունակողը, և կներդնի բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ իր նպաստը բերելու ի շահ հայրենի երկրի:
Անշուշտ, օրվա խորհուրդը պարտավորեցնող է, ուստի մաղթում եմ, որ ուսումնառության ոչ մի օր զուր չանցնի, որպեսզի դառնաք լավագույնը՝ ձեր իսկ ընտրած ասպարեզում: Չկորցնե´ք հետաքրքրությունն ամեն նորի ու անհայտի նկատմամբ՝ այդ կերպ բացահայտելով ձեզ համար խոստումնալից հորիզոններ:
Մաղթում եմ ձեզ լավատեսական տրամադրվածություն, նպատակասլացություն, գերազանց ցուցանիշներ: Ուզում եմ բոլորիդ մաղթել նաև խաղաղություն և քաջառողջություն, չէ՞ որ միայն խաղաղ երկնքի ներքո և միակամ ուժերով կարող ենք ձգտել նորանոր հաջողությունների՝ վստահորեն ընդառաջ գնալով վաղվա երջանիկ օրվան:
Թող նոր ուսումնական տարում ձեր ստացած գիտելիքներն ու հմտությունները մեկնարկային հիմք դառնան նշանակալից հաղթանակների, և թող ձեր կյանքում երբևէ չավարտվի ուսումնատենչ լինելու զգացումը, քանզի ինչպես ասում են՝ գիտելիքները չեն լինում շատ:
Գիտելիքի օրը նաև առիթ է երախտագիտության խոսքեր ասելու այն դասախոսներին, ովքեր պատրաստակամ են շռայլորեն կիսվելու իրենց գիտելիքներով ու փորձով, աջակցելու և ոգեշնչելու երիտասարդ սերնդին։ Ձեր անխոնջ աշխատանքից, պրոֆեսիոնալիզմից ու պատասխանատվությունից են մեծապես կախված մեր ուսանողների ապագան:
Թող նոր ուսումնական տարին արգասաբեր լինի բոլորի համար, և միասին արարենք գիտելիքահենք ապագա…[:]