[:ru]
27 сентября 2020 года…
Эта трагическая дата вошла в историю Арцаха как День памяти и великой скорби.
Ровно год назад, в этот день, Азербайджан начал широкомасштабное наступление по всему периметру арцахо-азербайджанской границы.
Арцах и все армянство Арцаха стали мишенью врага.
Во время страшной войны, длившейся 44 дня и ночи, враг обстрелял все мирные населенные пункты нашей страны, имея целью довести до конца свой геноцидальный почерк. Азеры в очередной раз показали свое злобное и безжалостное лицо, но мировые сверхдержавы довольствовались лишь призывом к миру.
Все армянство встало на ноги для поддержки Арцаха, но присутствие во много раз превосходящих сил врага, к сожалению, привело к потере большей части Арцаха, у нас было много жертв и раненых, без вести пропавших и пленных.
Тысячи арцахцев были вынуждены покинуть свои дома, остались без крова, были потери и среди мирного населения.
Беда пришла в каждый дом.
В этот тяжелый период Мать-Армения всячески поддерживала армян Арцаха, за что мы бесконечно благодарны.
Для нас, живущих, 44-дневная Арцахская война – серьезный урок, чтобы оценить прошлое и настоящее и не допустить повторения подобных трагедий.
Наш долг – передать все это будущим поколениям, предотвратив любую попытку переписать историю.
В этот священный день борьбы за Отечество, склоняю голову перед подвигом армянских солдат, так и не вернувшихся домой с поля боя, чтобы не потерять Арцах полностью и защитить его от посягательств врага.
Лучшие студенты нашего вуза погибли, защищая Родину. Честь им и слава!
Покойтесь с миром, ребята!
Мы сделаем все от нас зависящее, чтобы пролитая Вами за Родину кровь не была напрасной.
Нвер Микаелян
Временно исполняющий обязанности ректора
[:hy]
2020 թվականի սեպտեմբերի 27…
Ողբերգական այս ամսաթիվն Արցախի պատմության մեջ մտավ` որպես հիշատակի և մեծագույն վշտի օր։
Ուղիղ մեկ տարի առաջ` այդ օրը, Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Թշնամու թիրախում էր հայտնվել Արցախն ու ողջ արցախահայությունը։
44 օր ու գիշեր տևած սարսափազդու պատերազմի ընթացքում թշնամին հրետակոծեց մեր երկրի բոլոր խաղաղ բնակավայրերը` նպատակ ունենալով վերջնակետին հասցնել իր ցեղասպան ձեռագիրը։ Ազերին հերթական անգամ ի ցույց դրեց իր անողոք ու ոճրագործ դեմքը, բայց աշխարհի գերտերությունները բավարարվեցին միայն խաղաղության կոչեր հնչեցնելով։
Արցախին սատարելու համար ոտքի էր ելել աշխարհով սփռված ամբողջ հայությունը, բայց թշնամու կողմից քանիցս գերակշռող անհավասար ուժերի առկայությունը, ցավոք, հանգեցրեց Արցախի մեծ հատվածի կորստյանը, ունեցանք բազմաթիվ զոհեր և վիրավորներ, անհետ կորածներ ու գերիներ։ Տեղահանվեցին և անօթևան մնացին հազարավոր արցախցիներ, ունեցանք նաև կորուստներ քաղաքացիական բնակչության շրջանում։
Դժբախտությունն այցելեց յուրաքանչյուրիս օջախ։
Այդ ծանր ժամանակահատվածում Մայր Հայաստանն ամեն կերպ սատարեց արցախահայությանը, որի համար երախտապարտ ենք ընդմիշտ։
Մեզ` ապրողներիս համար, Արցախյան 44-օրյա պատերազմը լրջագույն դաս է անցյալն ու ներկան գնահատելու, և թույլ չտալու, որ նման ողբերգությունները կրկնվեն։
Մեր պարտքն է փոխանցել այս ամենը գալիք սերունդներին` կանխելով պատմությունը վերաշարադրելու ցանկացած փորձ։
Հայրենյաց պայքարի այս սրբազան օրը գլուխ եմ խոնարհում հայ զինվորների մեծ սխրանքի առջև, ովքեր այդպես էլ մարտադաշտերից տուն չվերադարձան, որպեսզի Արցախն ամբողջությամբ չկորցնենք և նրա հայեցի լինելը պաշտպանենք թշնամու ոտնձգություններից։
Հայրենիքի պաշտպանության համար զոհվեցին նաև մեր բուհի լավագույն ուսանողներից շատերը։ Փա՜ռք ու պատիվ նրանց։
Խաղաղությա՜մբ հանգչեք, տղե՛րք…
Մենք կանենք մեզնից կախված ամենը, որ Հայրենիքի համար թափած ձեր արյունն ըստ արժանվույնս հատուցվի…
ՇՏՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար՝
Նվեր Միքայելյան
[:]