[:en]
Artashes Ashot Baghdasaryan
He was born on November 14, 2000 in Stepanakert.
He was admitted to Shushi University of Technology to the specialty of “Civil and Industrial engineering” in 2018.
Actively participated in 44 Artsakh war in 2020 in hot battles for Mataghis, Talish and other Artsakhi settlements. He heroically died in the hot battles for Shekher village of Martuni region on October 23. He is buried in Yerablur.
Artashes Baghdasaryan was awarded the medal of “Military service” after his death by the decree of the president of Artsakh Republic Arayik Harutyunyan.
David Masis Barseghyan
He was born on April 10, 1998 in Qarvachar village of Shahumyan region.
He expressed himself as responsible, good learner and exemplary student during his study. He was a good natured, patient and friendly boy with strong sense of patriotism since early childhood. He was kind to everyone at school and at the university and whoever knows him speaks about him as a brilliant person.
He was admitted to Shushi University of Technology in 2016 to the specialty of “Civil and industrial engineering” and then joined the army.
When the unfortunate war stared in 2020 he went to the frontline as a volunteer to defend our homeland. He went to Hadrut to “Tutakner” with a group of 26 volunteers where hot battles were going on. He was lost during the battles and up to now no news is heard from him.
Roman Nelson Aghabekyan
He was born on May 12 in Gishi of Martuni region.
Roman was admitted to Shushi University of Technology to the specialty of “Transportation and traffic management” in 2015. Leaving his study unfinished he joined the army to carry out his military service.
He was awarded with certificates and letters of gratitude many times for his perfect service. He was good at sport both at school and at the university and participated in volleyball competitions wining the title of “Best player” thus being awarded with medals and presents.
Lieutenant Aghabekyan fought against the enemy during 44 day Artsakh war in 2020 being noted by his heroic deeds and courage. He defended the positions of Martuni and forced the enemy to move back thus preventing their invasion to Martuni with his brave soldiers. Lieutenant Aghabekyna never left his positions even when he was severely injured. He got his title of lieutenant during the war.
He was killed just hours before the ceasefire on November 9 in Martuni.
Was awarded “Martakan khach” medal of the 2nd degree after his death by the decree of the president of Artsakh Republic.
Glory to you forever…[:ru]
Багдасарян Арташес Ашотович
Родился 14-го ноября 2000 г. в городе Степанакерте.
В 2018 г. поступил в Шушинский технологический университет по специальности “Промышленное и гражданское строительство”. В 44-дневной войне 2020 г. активно участвовал в боевых действиях за Талиш, Матагис и ряд других населенных пунктов. Героически погиб 23-го октября при обороне села Шехер Мартунинского района. Похоронен в Ераблуре.
Указом Президента Республики Арцах Арташес Багдасарян посмертно награжден медалью «За боевые заслуги».
Арташес был очень благовоспитанным человеком, пользовался уважением коллектива и окружения, заботился обо всех, особенно о тех, кому была нужна его помощь. Он был терпеливым, толерантным, никогда не позволял себе лишних слов или поступков. Ему можно было доверить любое дело. У него был очень уравновешенный и спокойный характер.
Арташес был физически закаленным, посещал футбольный клуб «Арцах». Его стихией был футбол: играть и только побеждать. Больше всего любил предмет «НВП», проявлял интерес к различным видам оружия.
Примером для него послужили подвиги армянских солдат, участвовавших в апрельской четырехдневной войне.
Он первым задавал вопросы военным, проводящим «Уроки мужества», внимательно слушал их и вдохновлялся.
Арташес любил читать, очень любил книгу Марио Пьюзо «Крестный отец».
Барсегян Давид Масисович
Родился 10-го апреля 1998 г. в селе Карвачар Шаумянского района.
За время обучения проявил себя как дисциплинированный и прилежный ученик, с хорошей мотивацией к знаниям. По характеру Давид был спокойным, терпеливым, дружелюбным мальчиком. Очень любил Родину и природу. В школе пользовался любовью и уважением учителей и друзей. С уважением относился ко всем, добросовестно готовился к занятиям. Давид активно участвовал во всех мероприятиях и субботниках, организуемых в школе. Как дисциплинированный ученик дежурил в школе для поддержания порядка. В 2016 году поступил в Шушинский технологический университет по специальности “Промышленное и гражданское строительство” и был призван в армию. Когда началась злополучная война 2020 года, он добровольно отправился защищать Родину. 15-го октября в составе отряда из 26 человек отправился в Гадрут, в местечко под названием “Попугай”. О нем до сих пор нет никаких сведений. Считается пропавшим без вести.
В ходе одного из телефонных разговоров в дни войны он сказал, что никому ничего не должен, кроме любви, и, смеясь, вспомнил следующие слова из Библии:
1-е послание Иоанна 3:16.
16. Любовь познали мы в том, что Он (Христос) положил за нас душу Свою: и мы должны полагать души свои за братьев.
Слова матери: «Благодарю Бога за то, что ты родился именно в нашей семье, и 22 года наполнял нашу жизнь светом, любовью и теплом. Ты самый лучший сын и брат».
Агабекян Роман Нельсонович
Родился 12-го мая 1998 г. в селе Гиши Мартунинского района.
В 2015 г. поступил в Шушинский технологический университет по специальности «Организация и управление перевозками на транспорте». Оставив учебу наполовину, был призван в Армию обороны для прохождения обязательной военной службы.
За отличную службу неоднократно был награжден грамотами и благодарственными письмами. Занимался спортом. Участвовал в соревнованиях по волейболу, удостоился звания “Лучший игрок” и был награжден медалями и подарками. После призыва служил в Армии обороны в качестве военнослужащего-контрактника. Прошел трехмесячные курсы в Ереване, после окончания которых был назначен в 3-ий оборонительный район АО старшим по позиции, затем – командиром взвода. В ходе 44-дневных боевых действий лейтенант Агабекян отличился смелостью и отвагой. Во время одного из тяжелых боев в Мартунинском направлении, вступил в рукопашную с противником, нанося врагу большие потери. В составе роты они защитили Мартунинское направление, отразили противника, не позволив ему вторгнуться в город Мартуни, а также контратаковали и отбросили противника, захватившего важную высоту.
Руководил подразделением до последнего, даже в раненном состоянии. Во время 44-дневной войны получил звание лейтенанта. Роман погиб 9-го ноября, за несколько часов до прекращения огня, во имя защиты и спасения Родины – Арцаха.
За исключительную отвагу и мужество, проявленные при защите государственной границы Республики Арцах, указом Президента Республики Арцах посмертно награжден орденом “Боевой крест” 2-ой степени.
Слава и почет нашим Героям![:hy]
Արտաշես Աշոտի Բաղդասարյան
Ծնվել է 2000թ. նոյեմբերի 14-ին, Ստեփանակերտ քաղաքում:
2018թ. ընդունվել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի «Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն» բաժինը:
2020թ. 44-օրյա պատերազմին ակտիվորեն մասնակցել է Թալիշի, Մատաղիսի և մի շարք այլ բնակավայրերի համար մղված ռազմական գործողություններին: Հոկտեմբերի 23-ին Մարտունու շրջանի Շեխեր գյուղի պաշտպանության ժամանակ հերոսաբար զոհվել է: Հուղարկավորված է Եռաբլուրում:
ԱՀ նախագահի հրամանով Արտաշես Բաղդասարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Արտաշեսը շատ բարեկիրթ անձնավորություն էր: Վայելում էր կոլեկտիվի և շրջապատի հարգանքը: Հոգատար էր բոլորի նկատմամբ, առանձնապես այն մարդկանց, ովքեր զգում էին նրա օգնության կարիքը: Համբերատար էր, հանդուրժող, իրեն երբեք թույլ չէր տալիս որևէ ավելորդ խոսք կամ արարք: Ցանկացած հարց, գործ, կարելի էր նրան վստահել: Բնավորությամբ հանգիստ էր, հավասարակշռված:
Ֆիզիկապես կոփված տղա էր, հաճախում էր «Արցախյան ֆուտբոլային ակումբ»: Նրա տարերքը ֆուտբոլն էր՝ խաղալ ու միայն հաղթել: «ԿԵՆՏՐՈՆ» Ա.Ա.Կ.Ֆ. անդամ էր: Բոլորից շատ սիրում էր «Ռազմագիտություն» առարկան և միշտ հետաքրքրվում էր տարբեր զինատեսակներով:
Նրա համար օրինակ էին ծառայում Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից հայ զինվորների քաջագործությունները:
«Արիության դասեր» վարող զինվորականներին առաջինն ինքն էր հարցեր տալիս և ուշադիր լսում ու ոգևորվում: Արտաշեսը ընթերցասեր էր, շատ էր սիրում Մարիո Պլյուզոյի «Կնքահայր» գիրքը:
Դավիթ Մասիսի Բարսեղյան
Ծնվել է 1998թ. ապրիլի 10-ին, Շահումյանի շրջանի Քարվաճառ գյուղում:
Ուսման տարիների ընթացքում իրեն դրսևորել է որպես կարգապահ, լավ սովորող և օրինակելի աշակերտ: Էությամբ հանգիստ, համբերատար, ընկերասեր տղա էր: Մանկուց աչքի էր ընկնում հայրենասիրությամբ, սիրում էր բացահայտել հայրենիքը և շրջապատող միջավայրը: Դպրոցում վայելում էր ուսուցիչների և ընկերների սերն ու հարգանքը: Հարգանքով էր վերաբերվում բոլորին, պատասխանատվությամբ ու պարտաճանաչ կերպով մոտենում դասերին: Դավիթն ակտիվորեն մասնակցել է դպրոցում կազմակերպվող բոլոր միջոցառումներին և շաբաթօրյակներին: Որպես կարգապահ աշակերտ հերթապահել է դպրոցում` կարգ ու կանոնի պահպանման համար:
2016 թվականին ընդունվել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի «Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն» բաժինը և զորակոչվել բանակ:
Երբ սկսվեց 2020թ. չարաբաստիկ պատերազմը, նա կամավոր մեկնեց պաշտպանելու հայրենիքը: Հոկտեմբերի 15-ին, 26 հոգանոց ջոկատով մեկնել է Հադրութի «Թութակներ» կոչվող տեղամաս: Նրա մասին առ այսօր որևէ տեղեկություն չկա: Համարվում է անհայտ կորած:
Պատերազմի օրերին հեռախոսազրույցներից մեկի ժամանակ ասել է, որ բացի սիրուց ոչ մեկին ոչինչ պարտք չէ, ու ծիծաղելով հիշել է Աստվածաշնչի նշված խոսքերը:
1.Հովհաննես 3:16
16. Սորանով գիտակցինք (Քրիստոսի սէրը), որ նա իր անձը տուավ մեզ վերայ, և մենք պարտք ենք մեր եղբայրների վերայ դնել մեր անձերը:
Մոր խոսքերը. «Շնորհակալ եմ Աստծոն, որ հենց մեր ընտանիքում ծնվեցիր և 22 տարի մեր կյանքը լույսով, սիրով և ջերմությամբ լցրեցիր, դու ամենալավ որդին և եղբայրն ես»:
Ռոման Նելսոնի Աղաբեկյան
Ծնվել է 1998թ. մայիսի 12-ին, Մարտունու շրջանի Գիշի գյուղում:
2015թ. ընդունվել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում» բաժինը: Կիսատ թողնելով ուսումը զորակոչվել է ՊԲ շարքեր՝ պարտադիր ժամկետային զինծառայության:
Գերազանց ծառայության համար բազմիցս պարգևատրվել է պատվոգրերով և շնորհակալական նամակներով: Թե՛ դպրոցում, և թե՛ ծառայության ժամանակ աչքի է ընկել սպորտային հմտություններով: Մասնակցել է վոլեյբոլի մրցություններում՝ արժանանալով «Լավագույն խաղացող» կոչմանն ու պարգևատրվել նվերներով և մեդալներով: Զորակոչվելուց հետո, ծառայության է անցել ՊԲ-ում՝ որպես պայմանագրային զինծառայող: Եռամսյա դասըթացներ է անցել Երևանում: Ավարտելուց հետո նշանակվել է 3-րդ ՊԲ-ում՝ որպես դիրքի ավագ, հետո՝ դասակի հրամանատար:
2020թ. 44-օրյա մարտական գործողությունների ժամանակ լեյտենանտ Աղաբեկյանն աչքի է ընկել իր խիզախությամբ ու քաջությամբ: Մարտունու ուղղությամբ մղվող ծանր մարտերից մեկի ժամանակ ձեռնամարտի մեջ է մտել հակառակորդի հետ, թշնամուն պատճառել մեծաթիվ կորուստներ: Վաշտի կազմով պաշտպանել են Մարտունու ուղղությունը, դիմագրավել հակառակորդին` թույլ չտալով նրանց մխրճումը Մարտունի քաղաք, ինչպես նաև՝ իրականացրել են հակագրոհ և հետ շպրտել կարևոր բարձունք գրաված հակառակորդին:
Ստորաբաժանման ղեկավարումը շարունակել է մինչև վերջին պահը՝ անգամ վիրավոր վիճակում: 44-օրյա պատերազմի ընթացքում ստացել է լեյտենանտի կոչում: Նոյեմբերի 9-ին՝ զինադադարից ժամեր առաջ, ի պաշտպանություն Արցախ աշխարհի և հայրենիքի փրկության՝ Ռոմանն էլ միացավ անմահների շարքին:
ԱՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար, ԱՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է
«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:
Փառք և խոնարհում մեր հերոսներին…[:]