[:hy]Այսօր` մարտի 11-ին, ՇՏՀ-ի ուսանողների և դասախոսների համար վեբինար դասախոսություն է ընթերցել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Բիզնես վարչարարության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Անահիտ Սերգեյի Մելքումյանը։ Դասախոսությունը «Մարդկային ռեսուրսների կառավարումը և աշխատանքի շուկան տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման պայմաններում» թեմայով էր։

Բանախոսն ավելի քան 50 հրատարակված գիտական աշխատանքների հեղինակ է, որոնք հիմնականում վերաբերում են աշխատանքի շուկայի, զբաղվածության կարգավորման և մարդկային ռեսուրսների կառավարման հիմնախնդիրներին:

Դասախոսության ընթացքում Մելքումյանն անդրադարձել է մի շարք արդիական խնդիրների, խոսել տնտեսության թվայնացման, կորոնավիրուսային պանդեմիայի բացասական ազդեցության հետևանքով գործազրկության աճի, ծնելիության խթամնան,արցախյան երկարակեցության, աշխատաշուկայի նոր քաղաքականության, երիտասարդների զբաղվածության գլոբալ միտումների և այլ խնդիրներ մասին:

Պատասխանելով վեբինար հանդիպման մասնակիցների հարցերին` բանախոսը վերջում նշել է, որ ուրախ է շփման համար և առաջիկայում` առաջին իսկ հնարավորության դեպքում, կայցելի Արցախ։

ՇՏՀ լրատվական բաժին

[:en]Acting Head of the Chair of Business Administration, Doctor of Economics and Professor Anahit Sergey Melkumyan has lectured a webinar for the students and lecturers of Shushi University of Technology today on March 11th. The topic has been “Human Resource Management – Labor Market in the Development of Information Technologies”.

The speaker is the author of more than 50 published scientific works which are mainly related to the issues of labor market, employment regulation and human resource management.

During the lecture A. Melkumyan has touched upon a number of current issues and has spoken about the digitalization of the economy, the negative impact of the Coronavirus pandemic resulting a rising unemployment, the birth rate, Artsakh longevity, new labor market policy, global youth employment trends and other issues.

Answering the questions of the participants of the webinar meeting, the speaker has noted at the end that she has been happy for communication and would like to visit Artsakh in the near future using the first opportunity.

News department of Shushi University of Technology

[:ru]Сегодня, 11-го марта, исполняющая обязанности заведующего кафедрой делового администрирования Армянского государственного экономического университета, доктор экономических наук, профессор Анаит Сергеевна Мелкумян провела вебинар для студентов и преподавателей ШТУ. Лекция была на тему «Управление человеческими ресурсами и рынок труда в условиях развития информационных технологий».

Докладчик является автором более 50-ти опубликованных научных работ, которые в основном касаются проблем рынка труда, регулирования занятости и управления человеческими ресурсами.

В ходе лекции Мелкумян затронула ряд актуальных проблем: рассказала о цифровизации экономики, росте безработицы из-за пандемии коронавируса, стимулировании рождаемости, арцахском долголетии, новой политике на рынке труда, мировых тенденциях занятости молодежи и т. д.

Отвечая на вопросы участников встречи-вебинара, докладчик отметила, что рада общению и в ближайшее время, при первой же возможности, посетит Арцах.

Информационный отдел ШТУ

[:]