[:hy]

ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանի հետ հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովհաննես Թոքմաջյանը և Արմեն Կիրակոսյանը մարտի 24-ին այցելել են «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն։

Կենտրոնը հետազոտական աշխատանքներ է իրականացնում կենսատեխնոլոգիայի և միկրոկենսաբանության բնագավառում, նաև թողարկում է պարենային և ոչ պարենային ապրանքների լայն տեսականի, որոնցից մի մասը սերտորեն առնչվում է ՇՏՀ բնական տեխնոլոգիաների լաբորատորիայում իրականացվող մշակումների հետ։

Կենտրոնի տնօրեն, ք․գ․թեկնածու, դոցենտ Ավետիս Ծատուրյանի հետ  կողմերը քննարկել են երկու կազմակերպությունների կողմից համատեղ ուսումնական և հետազոտական հնարավոր ծրագրերի ուղղությունները։ Մասնավորապես, կենտրոնը համալսարանի «Պարենամթերքի տեխնոլոգիա» մասնագիտությամբ սովորողների համար կմշակի և կիրականացնի  գործնական և լաբորատոր պարապմունքների հատուկ ծրագիր։ Կենտրոնը համալսարանին կօժանդակի նաև ՇՏՀ բնական տեխնոլոգիաների լաբորատորիայում  թողարկվող որոշ բալասանների փաթեթավորման գործում։

Կողմերը նախատեսում են նաև համատեղ հետազոտական հայտեր ներկայացնել տարբեր փոխշահավետ ծրագրեր իրականացնելու համար։

Տնօրեն Ավետիս Ծատուրյանը Հովհաննես Թոքմաջյանին և Արմեն Կիրակոսյանին ծանոթացրել է գիտաարտադրական կենտրոնում իրականացվող աշխատանքներին, շրջայցի ընթացքում շահագրգիռ քննարկումներ են տեղի ունեցել լաբորատորիաների աշխատակիցների հետ։

Հովհաննես Թոքմաջյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։ Նա տնօրեն Ծատուրյանին և կենտրոնի աշխատակիցներին հրավիրել է ամենամոտ ապագայում այցելել Արցախ և Շուշիի տեխնոլոգիական համալսարանում շարունակել քննարկումը համատեղ գործունեության առաջիկա ծրագրերի ուղղությամբ։

ՇՏՀ լրատվական բաժին

[:en]According to the agreement reached as a result of the meeting with the Chairman  of the National Academy of Sciences of the Republic of Armenia, Academician Ashot Saghyan, the Chairman of the Board of Trustees of Shushi University of Technology Hovhannes Tokmajyan and Armen Kirakosyan visited the Research and Production Center “ArmBiotechnology” on March 24.

The center conducts research in the field of biotechnology and microbiology and produces a wide range of food and non-food products some of which are closely related to the developments in the laboratory of natural technologies.

The parties discussed with the director of the center, Candidate of Chemistry, Associate Professor Avetis Tsaturyan the directions of possible joint educational-research programs by the two organizations. In particular, the center will develop and implement a special program of practical and laboratory classes for students majoring in the specialty of “Food Technology” of the university. The center will also assist the university in packaging some of the balms produced at the Laboratory of Natural Technology of the university.

The parties also intend to submit joint research applications for the implementation of various mutually beneficial projects.

Director Avetis Tsaturyan acquainted Hovhannes Tokmajyan and Armen Kirakosyan with the works carried out in the scientific-production center during which interested discussions took place with the employees of the laboratories.

Hovhannes Tokmajyan thanked for the warm reception. He invited A. Tsaturyan and the staff of the center to visit Artsakh in the nearest future and to continue the discussion in the direction of the forthcoming joint action programs at Shushi University of Technology.

News department of Shushi University of Technology

[:ru]Согласно договоренности, достигнутой по итогам встречи с президентом НАН РА, академиком Ашотом Сагияном, 24-го марта председатель Попечительского совета Шушинского технологического университета Оганес Токмаджян и Армен Киракосян посетили научно-производственный центр «Армбиотехнология».

Центр проводит научно-исследовательские работы в области биотехнологии и микробиологии, а также выпускает широкий ассортимент продовольственных и непродовольственных товаров, часть которых тесно связана с разработками, осуществляемыми в лаборатории естественных технологий ШТУ.

С директором Центра, к. х.н., доцентом Аветисом Цатуряном стороны обсудили направления возможных совместных образовательных и исследовательских программ. В частности, в Центре будет разработана и реализована специальная программа практических и лабораторных занятий для студентов специальности «Технология продовольственных продуктов» ШТУ. Центр также окажет содействие университету в деле упаковки некоторых бальзамов, производимых в лаборатории естественных технологий ШТУ.

Стороны также планируют подать совместные исследовательские заявки для реализации различных взаимовыгодных программ.

Директор Аветис Цатурян ознакомил Оганеса Токмаджяна и Армена Киракосяна с работами, проводимыми в научно-производственном центре, в ходе экскурсии состоялись интересные обсуждения с сотрудниками лабораторий.

Оганес Токмаджян поблагодарил за теплый прием и пригласил директора и сотрудников центра в ближайшее время посетить Арцах и продолжить обсуждение вопросов реализации предстоящих совместных программ в Шушинском технологическом университете.

Информационный отдел ШТУ

[:]