Շուշիի տեխնոլոգիական համալսարանի «Դիզայնի և հագուստի մոդելավորման դեպարտամենտի» ղեկավար Յուրի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել է քանդակի դաս:
Քանդակագործությունը, կերպարվեստի տեսակ է, որտեղ պատկերումները կատարվում են ծավալային եռաչափ մարմնավորումներով: Քանդակը սովորաբար կերտվում է կավից: Ըստ Հովհաննիսյանի՝ դասի նպատակն էր ուսանողներին ծանոթացնել կավի աշխատանքի հմտություններին և տեխնիկային. «Ուսանողները կավի հետ առնչվում են առաջին անգամ, և քանդակագործությունը որպես առարկա շատ կարևոր է դիզայների տարածական մտածողության համար»:
Քանդակագործությունը խթանում է ուսանողների երևակայությունը, զարգացնում ծավալի զգացողությունը և նպաստում պատկերացում կազմել երևակայական թեմայի ընտրության հարցում:


