Հարգելի՛ հայրենակիցներ
1992 թվականից մայիսի 9-ը մեզ՝ հայերիս համար, եռակի խորհուրդ ունի. Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակ, 1992 Շուշիի ազատագրում և պաշտպանության բանակի կազմավորում:
Տարիներ շարունակ մեծ ոգևորությամբ ենք նշել եռատոնը, սակայն 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո այն մեզ համար ավելի շատ խոնարհումի և պատմությունից դասեր քաղելու խորհուրդ ունի: Իսկ պատմությունը հուշում է, որ հաղթանակը տրվում է արժանիներին, նրանց, ովքեր ամենալավը գիտեն խաղաղության գինը: Ուստի չմոռանանք մեր հաղթանակներն ու նրանց մասին, ովքեր զրկանքների ու կյանքի գնով են կերտել այդ հաղթանակները:
Եռատոնի առթիվ շնորհավորում եմ բոլորիս, մաղթում, որ ամենօրյա քրտնաջան աշխատանքով հասնենք մեր նվիրական երազանքներին:
ՇՏՀ ռեկտոր Նվեր Միքայելյան