Մայիսի 13-ին Շուշիի տեխնոլոգիական համալսարանում տեղի է ունեցել դասընթաց՝ «ՀՀ ֆինանսական համակարգի կայունության ապահովման արդի մարտահրավերները» թեմայով, որին մասնակցել են «Ագրոբիզնես», «Գյուղատնտեսություն», «Պարենամթերքի տեխնոլոգիա» ու «Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտության տարբեր կուրսերի ուսանողներ:
Դասընթացն արտաքին կապերի բաժնի հրավերով վարել է տնտեսագիտության թեկնածու Եվգենյա Հայրիյանը, ով անդրադարձել է ՀՀ կենտրոնական բանկի գործունեության հիմնական նպատակներին, բանկային համակարգի ձևավորման ու զարգացման փուլերին, ֆինանսական համակարգի կայունությանը:
Դասախոսությունն ավարտվել է քննարկումներով:
ՇՏՀ լրատվական բաժին



