Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի ավիացիոն համալսարանում (Ազգային հետազոտական համալսարան) մայիսի 16-ին մեկնարկել է Մոսկվայի ակադեմիական տնտեսագիտական ֆորումը (МАЭФ), որին մասնակցելու հրավեր է ստացել նաև Շուշիի տեխնոլոգիական համալսարանը:
«Социально — экономоческое развитие России: адаптация к новой реальности» խորագրով երիտասարդական 3-րդ համաժողովին Շուշիի տենոլոգիական համալսարանի ուսանողները մասնակցել են առցանց եղանակով: Գյուղատնտեսական ֆակուլտետի «Ագրոբիզնես» մասնագիտության 1-ին կուրսի մագիստրանտն Յուլյա Ալահվերդյանը և 2-րդ կուրսի մագիստրանտ Գոռ Առուշանյանը համաժողովին հանդես են եկել «Государственная инновационная политика в агропромышленном комплексе», իսկ նույն մասնագիտության բակալավրիատի 2-րդ կուրսի ուսանող Գևորգ Իսախանյանը՝ «Экономические аспекты создания умных каровников» թեմաներով:
Մոսկվայի ավիացիոն համալսարանի ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռոման Գոլովը ողջունել է բոլոր մասնակիցներին և շնորհակալություն հայտնել Մոսկվայի ակադեմիական տնտեսագիտական ֆորումին մասնակցելու համար:
ՇՏՀ լրատվական բաժին