Շուշիի տեխնոլոգիական համալսարանի միջին մասնագիտական կրթության ճարտարապետաշինարարական ֆակուլտետի «Քաղաքաշինական կադաստր» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները փորձուսուցում են անցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանում՝ տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Ինգա Բեգլարյանի ղեկավարությամբ:
Ուսանողները ծանոթացել են կադաստրի ոլորտում ժամանակակից գործիքներին, սարքավորումներին, կադաստրային բազաներին, արդի չափագրման մեթոդներին և տեխնոլոգիաների գործունեությանը:
Փորձուսուցմնան ժամանակ ուսանողների համար դասախոսություն է կարդացել ՀԱԱՀ գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանը, քննարկել մասնագիտական կողմնորոշման և տվյալ ոլորտի ուղղորդման հմտություններն ու կարողությունները:
Գործնական պարապմունքներից հետո ուսանողների համար Երևանում կազամակերպվել է ճանաչողական այց։
ՇՏՀ լրատվական բաժին