Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Նվեր Միքայելյանն ու Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը Երևանում ստորագրել են երկու բուհերի միջև համագործակցության համաձայնագիր: Այն նախատեսում է կիրառական արվեստի (դիզայնի և հագուստի մոդելավորման) կրթադաստիարակչական, գիտահետազոտական և ուսումնամեթոդական գործունեության ոլորտներում համատեղ, փոխշահավետ ծրագրերի մշակում և իրականացում, դասախոսների և ուսանողների ակադեմիական փոխանակում, ինչպես նաև համատեղ հայտարարությունների և փաստաթղթերի ստորագրում:

Ըստ համաձայնագրի՝ կողմերը պարտավորված են համատեղ կազմակերպել ամենամյա «Հանրապետական միջբուհական աշխատանքի տոնավաճառ»,  պարբերաբար կազմակերպել կոնֆերանսներ, սեմինարներ, խորհրդակցություններ, ցուցահանդեսներ և այլ միջոցառումներ:

Համաձայնագիրն ուժի մեջ է ստորագրման պահից և կգործի անժամկետ:

ՇՏՀ լրատվական բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *