Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գյուղատնտեսության ֆակուլտետի մի խումբ դասախոսներ և ուսանողներ հունիսի 2-5-ը վերապատրաստման և ոչ ֆորմալ կրթության շրջանակում եղել են Երևանի «Կանաչ արահետ» գյուղատնտեսության աջակցության կենտրոնում:
Կենտրոնի կայուն գյուղատնտեսության խորհրդատու, «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության նախագահ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Նունե Սարուխանյանի ուղեկցությամբ համալսարանականներն ուսուցման կենտրոնում ծանոթացել են խելամիտ գյուղատնտեսության վարման առանձնահատկություններին:
Փորձուսուցմնան ժամանակ համալսարանականների համար դասախոսություն են կարդացել «Կանաչ արահետ» ՀԿ նախագահ Նունե Սարուխանյանը, «Արմենիա թրի փրոջեքթ» բարեգործական հիմնադրամի գրասենյակի ղեկավար Ռուզաննա Առուստամյանը և ADA-ի կանաչ տեխնոլոգիաների գծով փորձագետ Վարդան Թոռչյանը՝ «Կայուն գյուղատնտեսություն, բարձրարժեք մշակաբույսերի մշակությունը ջերմոցներում, բերքահավաքը և շուկայի ձևավորումը» թեմայով:
ՇՏՀ լրատվական բաժին