Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Շուշիի տեխնոլոգիական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որի նպատակը կողմերի միջև կրթական և գիտահետազոտական ոլորտներում գործընկերային հարաբերությունների հաստատումն է: Այն ստորագրել են ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանն ու ՇՏՀ ռեկտոր Նվեր Միքայելյանը:
Համագործակցության հուշագրի հիմնական ուղղություններն ուղղված են ուսանողների և դասախոսների մասնագիտական վերապատրաստմանը, վարպետության դասերի, կլոր սեղանների կազմակերպմանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի, փորձագետների և ուսանողների ակադեմիական փոխանակմանն ու համատեղ միջոցառումների կազմակերպմանը:
Համագործակցության հուշագրով կողմերը ձեռք են բերում մի շարք պարտավորություններ, որոնց կատարմամբ ակնկալվում է կրթության որակի բարելավում։
Համաձայնագիրն ուժի մեջ է ստորագրման պահից և կգործի անժամկետ:
ՇՏՀ լրատվական բաժին