Ռուսաց լեզվի միջազգային օրը՝ հունիսի 6-ին, Ստեփանակերտում տեղի է ունեցել արցախյան առաջին Պուշկինյան փառատոնը: Արցախի Հանրապետության կրթական հաստատությունների և բուհերի հետ փառատոնին մասնակցել է նաև Շուշիի տեխնոլոգիական համալսարանը:
Փառատոնի մասնակիցներին տեսաուղերձով դիմել է ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների հայկական ասոցիացիայի նախագահ Լիլիա Բալասանյանը՝ նշելով, որ միջոցառումը կդառնա ավանդական:
Ռուս մեծ գրող Ալեքսանդր Պուշկինի ստեղծագործությունները հանդիսատեսի դատին են հանձնել դասախոսներ, ուսանողներ, ուսուցիչներ և աշակերտներ: ՇՏՀ-ից հանդես են եկել դասախոս՝ Զոյա Օսիպովան «Սև շալ» բանաստեղծությամբ, իսկ ուսանող Գարիկ Գևորգյանը՝ «Մոցարտ և Սալիերի» պիեսով:
Պուշկինյան փառատոնը կազմակերպել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ռուսաց լեզվի հարցերի բաժինը: Այն մասնակիցներին խրախուսել է վկայագրերով և նվերներով: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև խորհրդարանի ու կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչներ:
ՇՏՀ լրատվական բաժին






