ՀՀ մտավոր սեփականության գրասենյակը, օրենքի համաձայն, Շուշիի տեխնոլոգիական համալսարանին շնորհել է N 738Y գյուտի արտոնագիրը:

Գյուտը վերաբերում է բժշկությանը, մասնավորապես` համակցված ազդեցության հակաբորբոքային քսուքներին:

Գյուտը հեղինակել են Գագիկ Ներսիսյանը և Աննա Գրիգորյանը:

Համակցված ազդեցության հակաբորբոքային նոր քսուքը ներառում է ակնամոմ, լանոլին, վազելին, գլիցերին, կոճապղպեղի (имбирь) և ադամախնձորի (маклюра) հյութեր, բաղադրամասերի հետևյալ հարաբերակցությամբ, զանգվ. %. ակնամոմ՝  11.0-14.5, վազելին՝ 15.0-17.5, գլիցերին՝ 7.5-9.5, կոճապղպեղի հյութ՝ 11.0-14.5, ադամախնձորի հյութ՝ 11.0-14.5 և լանոլին՝ մնացածը։ Ակնամոմը վերցված է 20%-անոց սպիրտային էքստրակտի  տեսքով։

Քսուքը նպատակ ունի ապահովելու մաշկի լիարժեք սնուցումը, հարթեցումը, վերականգնումը ու առաձգականության կարգավորումը, ինչպես նաև այն ունի հակաբորբոքային, ցավազրկող ազդեցություն: Քսուքն ընդլայնվում է համակցված ազդեցության հակաբորբոքային քսուքների տեսականին:

ՇՏՀ լրատվական բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *