Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ հուլիսի մեկին կայացել է «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» hիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը: Այն վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը:

Օրակարագային 8 հարցի շուրջ զեկուցմամբ հանդես են եկել ռեկտոր Նվեր Միքայելյանն ու պրոռեկտոր Ռոզա Ավագյանը:

«Շուշիի տեխնոլոգիական համալսարան» hիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հավանություն է տվել բուհի կառուցվածքում, աշխատողների աշխատավարձերի չափերի, հաստիքների դրույքաչափերի և հավելավճարների սահմանման կարգում փոփոխություններ կատարելու օրակարգային հարցերին:

Հաշվետվության ձևով խորհրդի անդամներին է ներկայացվել ՇՏՀ-ի հավատարմագրման գործընթացը, ըստ որի ինստիտուցիոնալ հավատարմագրումից հետո բուհը Որակի ապահովության ազգային կենտրոն է ներկայացրել փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերանայված ծրագիր-ժամանակացույց:

«2021-2022 ուսումնական տարվա պիլոտային ծրագրի աշխատանքների ամփոփման մասին» հարցը քննարկելիս՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Մինասյանը բարձր է գնահատել ծրագիրը՝ նշելով, որ այն գերազանցել է իրենց սպասելիքները: ՇՏՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն էլ հավելել է, որ պիլոտային ծրագիրը հավասար հնարավորություն է տարբեր դպրոցներում սովորած դիմորդների համար, ովքեր համալսարանում նույն հնարավորությունն ունեն:

ՇՏՀ լրատվական բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *