Ռուսաստանի ճարտարապետութան և շինարարական գիտությունների ակադեմիայի շինարարական ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի և Շուշիի տեխնոլոգիական համալսարանի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր: Այն ստորագրել են НИИСФ РААСН տնօրեն Իգոր Շուբինը և ՇՏՀ ռեկտոր Նվեր Միքայելյանը:
Համաձայնագիրը նախատեսում է իրականացնել փոխշահավետ համագործակցություն կրթական և գիտական գործունեության ոլորտում, ստեղծել բարենպաստ պայմաններ համատեղ հեռանկարային հետազոտական, մշակութային, կրթական ծրագրերի իրականացման համար:
Գիտահետազոտական ինստիտուտն ու Շուշիի տեխնոլոգիական համալսարանը նախատեսում են մասնակցել գիտահետազոտական նախագծերի, համագործակցել բակալավրիատի, մագիստրատուրայի և դոկտորական ծրագրերի, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների ակադեմիական փոխանակման ոլորտներում:
Համաձայնագիրն ուժի մեջ է ստորագրման պահից և կգործի 5 տարի:
ՇՏՀ լրատվական բաժին