Շուշիի տեխնոլոգիական համալսարանում այսօր կայացել է «Վեկտոր» հասարակական կազմակերպության «Accelerator» ծրագրի դրամաշնորհային փուլը: Այն միտված է գյուղատնտեսության ոլորտում աշխատողների ձեռներեցության կարողությունների զարգացմանը:
«Accelerator» ծրագրին մասնակցել են պատերազմի հետևանքով տեղահանված ուսանողներ, ֆերմերներ և մասնագետներ, ովքեր ներկայացրել են սեփական բիզնես ծրագիրը՝ փորձելով ապահովել արցախյան արտադրանքի հանրահռչակումը երկրի սահմաններից դուրս:
Հաշվի առնելով ստեղծված հանձնաժողովի կարծիքը՝ բալային համակարգով հաղթողի շեմը հաղթահարած երեք մասնակից արժանացել են դրամաշնորհի՝ 3-րդ տեղի համար ստանալով 400 000 ՀՀ դրամ, 2-րդ տեղի համար՝ 500 000 ՀՀ դրամ և առաջին հորիզոնականի համար 600 000 ՀՀ դրամ և հավաստագիր:
ՇՏՀ լրատվական բաժին