Ակոդեմիկոս Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի հիդրավլիկական հետազոտությունների լաբորատորիայում մշակվել և պատրաստվել է փոքր ճնշումների տակ տեղի ունեցող արտահոսման գործակիցների որոշման նոր փորձասարք: Այս մասին հայտնում է jhhi.am -ը:
Փորձասարքի գաղափարը տ.գ.դ. պրոֆեսոր Ալբերտ Մարգարյանինն է: Այն նախատեսված է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ջրային ոլորտի մասնագիտություններով սովորող ուսանողների համար:
Փորձասարքը կառուցել է ինժեներ Արտուշ Ավագյանը:
Նկարում՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 2-րդ կուրսի մագիստրանտ Էրիկ Հոդաբաշյանը և 4-րդ կուրսի ուսանող Արման Ավետիսյանը, պրոֆեսոր Ալբերտ Մարգարյանի ու ինժեներ Արտուշ Ավագյանի հետ քննարկում են նոր փորձասարքի աշխատանքի ընթացակարգը:
Աղբյուրն՝ այստեղ