«Էրազմուս+» ծրագրի շրջանակում կազմակերպված երիտասարդական միջմշակութային կրթական ճամբարին оրերս արտերկրում մասնակցել են Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողներ Տիգրան Գաբրիելյանն ու Անիտա Ղազարյանը. «Շնորհակալություն ՇՏՀ անձնակազմին՝ նման հնարավորություն մեզ ընձեռելու համար: Մասնակցելով ծրագրին՝ մենք կառուցեցինք միջմշակութային կամուրջ օտարերկրացի մեր հասակակիցների հետ, ձեռք բերեցինք նոր կապեր, ծանոթացանք նրանց մտածելակերպին, նիստ ու կացին, մշակույթային առանձնահատկություններին»,-տպավորություններով կիսվել է Ա. Ղազարյանը:
Բացօթյա ուսուցման ծրագրի նպատակը երիտասարդների աշխատանքի որակի բարձրացումն է: Խրախուսելով երիտասարդության ոլորտում գործող կազմակերպությունների միջև նորարարական և համագործակցային պրակտիկաները՝ կազմակերպիչներն արկածային կրթությունը օգտագործել են որպես աշխատանքի հիմնական մեթոդաբանություն. «Նման ծրագրերին մասնակցելը, միանշանակ, նպաստում է մեր մտահորիզոնի ընդլայնմանը: Ունեցանք նոր ձեռբերումներ, շատ հագեցած ու հիշարժան օրեր էին»,-մեզ հետ զրույցում նշել է Տ. Գաբրիելյանը:
ՇՏՀ լրատվական բաժին