Սիրելի՛ ուսանողներ, դասախոսներ, կրթության ոլորտի աշխատակիցներ,
Շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։ Թեպետ չարաբաստիկ պատերազմը խաթարեց ողջ հայության կյանքի բնականոն ընթացքը, այնուամենայնիվ մեր ողջ անձնակազմը անխափան շարունակել է տքնաջան աշխատել ու արարել։ Նոր՝ 2022-2023 ուսումնական տարին թող բոլորիս համար լինի հաջողությունների և գիտելիքների ձեռքբերման ժամակաշրջան։
Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, բարի գալուստ մեր համալսարան, որն այսուհետ կդառնա ձեր տունը, աջակիցն ու լավ ընկերը։ Ձեր առջև բացվում է ապագան՝ իր բազում հնարավորություններով, երբ դուք ավելի ու ավելի կհարստացնեք ձեր գիտելիքներն աշխարհաճանաչողության հետաքրքիր գործում։
Նոր ուսումնական տարում հաջողություն եմ մաղթում բոլորիս։
ՇՏՀ ռեկտոր Նվեր Միքայելյան