Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կարիերայի և շարունակական կրթության կենտրոնի նախաձեռնությամբ սեպտեմբերի 22-ին բուհում կազմակերպվել է գործատուների և շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպում-քննարկում։
Կազմակերպիչների խոսքով՝ հանդիպման հիմնական նպատակն էր դիտարկել ավարտական աշխատանքների ու մագիստրոսական թեզերի արդյունավետության վերլուծությունը, նպատակների, խնդիրների վերջնարդյունքների համապատասխանությունը աշխատաշուկայի պահանջներին։
Քննարկմանը բարձրացվել են ավարտական աշխատանքների, մագիստրոսական թեզերի թեմաների տրամադրման արդիականության, ըստ մասնագիտությունների վերջնարդյունքների քննարկման, կրկնվող թեմաների, տեսական ուղղվածության և այլ հարցեր:
Անդրադառնալով աշխարհաքաղաքական իրադարձություններին և երկրի պարենային անվտանգության խնդիրներին՝ ՇՏՀ ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոզա Ավագյանը կարևորել է թեմաների ճիշտ ընտրությունը․ «Արդիական թեմաները և ուսանողների հետազոտական ունակություններն իրենց ներդրումը պիտի ունենան երկրի տնտեսության զարգացման գործում»,-նշել է Ռ. Ավագյանը:
ՇՏՀ լրատվական բաժին