Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ռուսաց լեզվի հարցերի բաժնի  նախաձեռնությամբ Երևանում  կազմակերպված վերապատրաստման դասընթացին Շուշիի տեխնոլոգիական համալսարանից մասնակցել է  լեզուների ամբիոնի ավագ դասախոս  Զոյա Օսիպովան։ Դասընթացը տեղի է ունեցել Խ․ Աբովյանի անվան  հայկական  պետական մանկավարժական համալսարանում` ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների հայկական ասոցիացիայի նախագահ  Լիլիա  Բալասանյանի ղեկավարությամբ։

«Նման նախաձեռնությունները նպաստում են օտար լեզու դասավանդող դասախոսների, ուսուցիչների մասնագիտական որակի և կատարելագործման բարձրացմանը»,-մեզ հետ զրույցում նշել է Զ․ Օսիպովան։

Վերապատրաստված մասնագետներին օրերս վկայագրեր է հանձնել  ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը։

Տեղեկացնենք, որ Զ․ Օսիպովան վերապատրաստվել է նաև վերջերս Գորիսում կայացած «Ռուսաց լեզվի  դասավանդման նոր մեթոդներ» խորագրով դասընթացի շրջանակում։

ՇՏՀ լրատվական բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *