Սիրելի՛ ուսուցիչներ, մանկավարժներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ: Մեր դարավոր պատմության ընթացքում ուսուցիչը միշտ էլ ամենապատվավոր տեղն է զբաղեցրել հանրային կյանքում։ Դուք Ձեր ուսերին եք կրում մեր հայրենիքի պաշտպան հայորդիների կրթության ու դաստիարակության պատասխանատու գործը՝ դրանով իսկ կերտելով մեր պետության ու ժողովրդի ապագան: Այն հայրենանվեր ու ազգանպաստ առաքելություն է, որովհետև ուսուցիչն է կերտում վաղվա քաղաքացուն ու մասնագետին:
Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ քաջ առողջություն ու երջանկություն եմ մաղթում բոլորիդ ու Ձեր ընտանիքներին: Թող հաջողությունն ու ստեղծագործական վերելքը լինեն Ձեր մշտական ուղեկիցը կյանքում և աշխատանքում:
ՇՏՀ ռեկտոր Նվեր Միքայելյան