«Էրազմուս+» ծրագրի շրջանակում  օրերս արտերկրում կազմակերպված երիտասարդական միջմշակութային կրթական ճամբարի երրորդ փուլին Շուշիի տեխնոլոգիական համալսարանից մասնակցել են ուսանողներ Տիգրան Գաբրիելյանը, Անիտա Ղազարյանը և Արամ Իզմայիլյանը․ «Հաճելի էր տեսնել ճամբարականների երջանիկ դեմքերը և միմյանց նկատմամբ հավատարմությունն ու բարեկամությունը։ Ճամբարի անձնակազմը մեր նկատմամբ շատ ուշադիր էր, բոլորս ոգևորված էինք, այդ 5 օրերը մեր հիշողության մեջ կմնան որպես մեր կյանքի ամենահաճելի ու անմոռանալի փորձառություններից մեկը»,- տպավորություններով կիսվել է Անիտա Ղազարյանը։

Երիտասարդական ճամբարի ծրագիրը ներառում էր թիմային աշխատանք, տարատեսակ ծրագրեր ու կրթական միջոցառումներ, ինչպես նաև ծանոթություն այլ երկրների մշակույթին։

ՇՏՀ լրատվական բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *