Հոկտեմբերի 17-ին և 18-ին գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյանը Շուշիի տեխնոլոգիական համալսարանի Ճարտարապետաշինարարական ֆակուլտետի ուսանողների համար կարդացել է «Հին հայկական ասեղնագործություն» թեմայով զրույց-դասախոսություն։

Բանախոսն անդրադարձել է ասեղնագործության առանձնահատկություններին, դրանց տեսակներին, բնորոշ զարդանախշերին, ինչպես նաև այլ ժողովուրդների ազդեցությանը հայ մշակույթին։

Ներկայացնելով Կիլիկիայի, Մարաշի, Վանի, Ուրֆայի և Այնթապի ասեղնագործությունը  որպես հայկական մշակույթի անբաժանելի մաս` գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյանն ընդգծել է. «Մենք պետք է միշտ ուշադրության կենտրոնում պահենք մեր մշակույթը, որպեսզի ձեռագործ աշխատանքները շարունակեն մնալ հայկական»։

ՇՏՀ լրատվական բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *