Շուշիի տեխնոլոգիական համալսարանի միջին մասնագիտական կրթության համակարգի առաջին կուրսի ուսանողները կուրսղեկների ուղեկցությամբ այցելել են հայ ազգի գոյատևման պայքարի զոհերի հիշատակին Ստեփանակերտում կառուցվող հուշահամալիր։
Այցը նախաձեռնել է բուհի հումանիտար առարկաների ամբիոնի դասախոս Վարդուհի Բալայանը՝ մի քանի նպատակ հետապնդելով. «Այցը պատմաճանաչողական և միաժամանակ դաստիարակչական նպատակ ունի: Հասարակական վայրերում ուսանողների վարքագծի կանոնների յուրացումը փորձել ենք համատեղել մեր ազգի պատմության ուսուցման հետ»․-նշել է Վ. Բալայանը։
Հուշահամալիրը կառուցվում է մոսկվայաբնակ գործարար և բարերար Սիմոն Պետրոսյանի մտահղացմամբ և ֆինանսավորմամբ: Ուսանողներին էքսկուրսավարը ներկայացրել է քարակերտ շինության վրա պատկերված հայ ազգի պատմությունը՝ վաղնջական ժամանակներից մինչև մեր օրերը:
ՇՏՀ լրատվական բաժին