Այսօր՝ նոյեմբերի 3-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանում միջին մասնագիտական կրթության համակարգի առաջին կուրսի ուսանողների միջև կայացել է ինտելեկտուալ խաղ-մրցույթ: Նախաձեռնությունն ուսանողական խորհրդինն էր, խաղը վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովհաննես Թոքմաջյանը։
Մրցույթին մասնակցել է 3 թիմ՝ «Գյուղատնտեսական», «Ճարտարապետաշինարարական» և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ»։ Խաղն ընթացել է 3 փուլով, յուրաքանչյուրի ընթացքում տրվել է 3-ական հարց:
Բալային համակարգով առաջին մրցանակային տեղը զբաղեցրել է «Ճարտարապետաշինարարական» թիմը, երկրորդ տեղը գրավել է «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» թիմը, իսկ երրորդ տեղը բաժին է ընկել «Գյուղատնտեսական» թիմին․-«Իրականում դուք բոլորդ հաղթել եք և արժանի եք մրցանակների։ Չիմանալը ամոթ չէ, ամեն օր մարդն ինքնակատարելագործվում է, ուղղակի պետք է շատ աշխատել»․- ուսանողներին ասել է Հ․ Թոքմաջյանը։
ՇՏՀ լրատվական բաժին