«Լուսաբերդ» հիմնադրամի տնօրեն Վարդուհի Օսիպյանը համագործակցության շրջանակում Շուշիի տեխնոլոգիական համալսարանում գործող «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամին է նվիրաբերել համակարգչային տեխնիկա և սարքավորումներ: Համալսարանին այն հանձնել է Արցախի ժուռնալիստների միության նախագահ, գրող, լրագրող Կիմ Գաբրիելյանը։
ՇՏՀ ռեկտոր Նվեր Միքայելյանը երախտագիտություն է հայտնել աջակցության համար և բուհի անունից հանձնել շնորհակալագիր։
Գաբրիելյանը իր պատրաստակամությունն է հայտնել հետագայում ևս բարերարների օգնությամբ սատարել ՇՏՀ-ին ու նշել․«Առաջին անգամն է, որ այս հաստատության հետ եմ աշխատում, և ինձ համար շատ կարևոր են «Շուշի» և «Տեխնոլոգիա» խորհրդանշական այս երկու բառերը։ Շնորհակալ եմ որ դուք կաք և կարողանում եք բարձր պահել Շուշի անունը»։
Ի դեպ հարկ է նշել, որ բարեգործության համար հիմք է հանդիսացել «Լուսարար» թերթի խմբագիր Սվետլանա Խաչատրյանին Ռոզա Ավագյանի վերջերս տված հարցազրույցը, որտեղ բարձրաձայնվել են բուհի խնդիրների մասին։
ՇՏՀ լրատվական բաժին