Այսօր՝ նոյեմբերի  9-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի միջին մասնագիտական կրթական ծրագրերի դասախոսների և կուրսղեկների հետ առցանց հանդիպում է ունեցել հոգեբան Մարիամ Մելքումյանը: Բանախոսը դասախոսություն է կարդացել «Դեռահասների հետ արդյունավետ հաղորդակցման հմտություններ» թեմայով, մասնագիտական խորհուրդներ տվել ունկնդիրներին:

Հոգեբանն անդրադարձել է դեռահասի  հոգեբանությանը, առանձնացնելով դա որպես տարիքային փուլերից ամենաճգնաժամային՝ առանձնացնելով գլխավոր առանձնահատկությունները, հոգեբանական խնդիրները և դրանք լուծելու մեթոդները:

Հիմք ընդունելով դեռահասության տարիքում սեռական հասունության պայմաններում անձի ֆիզիկական, կենսաբանական ինտենսիվ փոփոխությունները՝ Մարիամ Մելքումյանն ասել է․ «Առկա ֆիզիոլոգիական և հորմոնալ փոփոխությունները, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը նպաստում են դեռահասի  աշխարհընկալման, աշխարհայացքի և, առհասարակ, առաջնային արժեքների ձևավորմանը»։

ՇՏՀ  ռեկտորի՝ ուսանողների հետ տարվող  աշխատանքների գծով տեղակալ Արևիկ Հարությունյանը, ողջունելով բանախոսին և մասնակիցներին, նշել է, որ Մելքումյանը պատրաստակամությամբ է ընդունել  հերթական հանդիպման հրավերը:

ՇՏՀ լրատվական բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *