Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու տեխնոլոգիական ֆակուլտետի և միջին մասնագիտական կրթական ծրագրերի «Համակարգերի տեսություն» մասնագիտության ուսանողները՝ ռեկտոր Նվեր Միքայելյանի գլխավորությամբ, նոյեմբերի 12-ին հետևել են Մարտակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում «Արմաթն Օդում» ԱԹՍ կրթական աշխատանոցի պաշտոնական բացման արարողությանը։

Միջոցառմանը ներկա են գտնվել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը, Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը, ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, պաշտոնատար այլ անձինք։

Իսկ նոյեմբերի 13-ին համալսարանականները հետևել են Ստեփանակերտի Պոլ Էլյուարի տուն-ֆրանկոֆոնիայի կենտրոնում Արմաթի մարզային ցուցահանդեսին, որի ընթացքում Արցախի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցները ներկայացրել են նախագծեր, խելացի լուծումներ, ռոբոտներ, ավտոմատացման համակարգեր և այլն։

Կազմակերպիչների խոսքով` այս լաբորատորիաները զարգացնում են Արցախի տեխնիկական կրթության բազան, նպաստում դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը և պատրաստում տեխնիկական կրթությամբ մասնագիտական աշխատուժ։

ՇՏՀ լրատվական բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *