«Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում սահմանամերձ շրջաններում՝ կանաչ առաջընթացի համար» ծրագրի շրջանակում ՇՏՀ գյուղատնտեսական ֆակուլտետի մի խումբ ուսանողներ մասնակցել են տարածաշրջանային երիտասարդական կանաչ ճամբարին:
Ճամբարականների համար կազմակերպվել են դասախոսություններ՝ ձեռներեցության, սոցիալական ձեռներեցության, բնապահպանական մարտահրավերների և կայուն զարգացման, շրջանաձև տնտեսության ու կանաչ աճի թեմաներով․ «Մեզ հնարավորություն է ընձեռվել ձեռք բերել նոր ընկերներ, ինչպես նաև մեր մասնագիտությանն առնչվող գիտելիքների մեծ պաշար, որն էլ կփորձենք ծառայեցնել մեր երկրի խնդիրների լուծմանը»,- նշել է գյուղատնտեսական ֆակուլտետի «Ագրոբիզնես» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Գևորգ Իսախանյանը։
Ըստ կազմակերպիչների՝ տարածաշրջանային Կանաչ ճամբարի նպատակը մասնակից երիտասարդների միջև համագործակցության ամրապնդումն է, նրանց իրազեկության բարձրացումը՝ կլիմայի փոփոխության, բնապահպանական մարտահրավերների և շրջանաձև տնտեսության վերաբերյալ։
ՇՏՀ «Ագրոնոմիա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Լալիկ Խաչատրյանը շնորհակալ է ճամբարի կազմակերպիչներին: Ասում է՝ այն երիտասարդական կապերի լավ հնարավորություն էր. «Մեր մասնակցությամբ ու յուրացրած գիտելիքներով կնպաստենք Արցախի տնտեսության զարգացմանը»։
ՇՏՀ լրատվական բաժին