Սիրելի՛ ուսանողներ,
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները` ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ։ Ուսանողությունը յուրաքանչյուր պետության զարգացման ամենամեծ և կարևոր երաշխիքն է։ Մենք թևակոխել ենք այնպիսի ժամանակաշրջան, երբ մարտահրավերներին դիմակայելու միակ զենքը կրթությունն ու գիտությունն է։ Եղեք պահանջատեր, նախաձեռնող, պրպտող, ներդրեք բոլոր ջանքերը` կրթվելու և պիտանի մարդ դառնալու գործում:
Մեկ անգամ ևս շնորհավորելով ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ՝ ցանկանում եմ լավատեսություն, եռանդ, հաստատուն կամք, ուսման մեջ հաջողություններ ու բոլոր նպատակների իրականացում։
ՇՏՀ ռեկտոր Նվեր Միքայելյան