Օրերս Երևանի «Ռաֆայել Վահանյանի  շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ում կայացել է կայծակնային մրցաշար` նվիրված 2020թ․ 44-օրյա պատերազմի հերոս Գևորգ Արշակյանի և բոլոր նահատակների հիշատակին։

Շախմատի մրցաշարին մասնակցել է նաև Շուշիի տեխնոլոգիական  համալսարանի ուսանողների թիմը՝ հումանիտար առարկաների ամբիոնի ասիստենտ Գագիկ Օսիպյանի գլխավորությամբ․ «Մրցաշարի ընթացքում ուսանողները մտերմացել են, բարձրացրել կարողություններն այս մարզաձևից»,- նշել է նա։

Մրցաշարը անց է կացվել շվեյցարական մրցակարգով, ութ խաղափուլով՝ համաձայն  շախմատի միջազգային ֆեդերացիայի կանոնների։

Հայասատանի Հանրապետության շախմատի դպրոցի 12 շախմատիստների հետ լարված պայքարում «Լավագույն թիմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել ՇՏՀ թիմը և արժանացել պատվոգրի ու մեդալի։ Իսկ անհատական մրցաշարում ՇՏՀ ուսանող Սերգեյ Խաչատրյանը մտել է լավագույն տասնյակ և պարգևատրվել մեդալով ու պատվոգրով։

ՇՏՀ լրատվական բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *