Լեհաստանի Չեստոխովա քաղաքում նոյեմբերի 10-15-ը կայացել է “Materials and Energy saving technologies.Construction of optimized energy potential” խորագրով  19-րդ   միջազգային գիտատեխնիկական կոնֆերանսը, որին մասնակցել է նաև Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պատվիրակությունը՝ ներկայացնելով  երկու զեկույց։

Գիտաժողովում  ներկայացվել են Սամվել Մկրտչյանի, Հովհաննես Թոքմաջյանի, Ալբերտ Մարգարյանի և Արամ Միքայելյանի ձկնային տնտեսություններում ջրի բազմակի և նպատակային օգտագործման խնդիրները, ինչպես նաև  Նվեր Միքայելյանի, Վաչե Թոքմաջյանի, Արմավիր Գալաստյանի և Արևշադ  Վարտանյանի «PMM»  պոլիմերահանքային նյութի օգտագործմամբ  չտոփանված գրունտների հակաֆիլտրացիոն հատկանիշների փորձարարական  հետազոտությունների արդյունքները։

«Մեծ հետաքրքրություն է առաջացրել հատկապես երկրորդ հոդվածը, որը կապված է հակաֆիլտրացիոն նյութի հետ։ Չեստոխովայի տեխնոլոգիական համալսարանի դոցենտ, Մարգոժետա Ուլևիչի կողմից արդեն իսկ  կազմակերպվել են փորձարկված նյութի հետազոտությունները Լեհաստանում, և մոտ օրերս սպասում ենք նրանց գնհատականին։ Նմանատիպ աշխատանքները դրական ազդակ կարող են հանդիսանալ նաև երկու համալսարանների միջև համագործակցության խորացմանը»,-մեզ հետ զրույցում նշել է ՇՏՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, տեխնիկական գիտությունների  դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը։

ՇՏՀ լրատվական բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *