Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ներկայացուցիչները նոյեմբերի 30-ից Ստեփանակերտում մասնակցում են մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված բուհերի ծրագրային հավատարմագրման նախապատրաստական եռօրյա աշխատաժողովին։ Վերապատրաստման նպատակն է ներկայացնել ծրագրային հավատարմագրման չափանիշները և հնարավորությունները։

Դասընթացն անցկացնում են ՈԱԱԿ-ի փորձագետները՝ տնօրեն Ռուբեն Թոփչյանի գլխավորությամբ. «Կրթության որակի շարունակական ապահովման գործընթացում ինստիտուցիոնալ հավատարմագրումից հետո հաջորդ քայլը ծրագրային հավատարմագրումն է։ Բուհերը ինստիտուցիոնալ հավատարմագրումն անցնելուց հետո պատասխանատվություն են ստանձնում ծրագրային հավատարմագրման»,- նշել է Ռ. Թոփչյանը։

Աշխատաժողովի ընթացքում համալսարանականները քննարկել են մասնագիտական կրթական ծագրերի հավատարմագրման մոտեցումները և բարձրագույն կրթության որակի շարունակական բարելավմանն ուղղված հարցեր։

ՇՏՀ լրատվական բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *