«Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամը և «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիուտ» ՊՈԱԿ-ը կրթադաստիարակչական, գիտահետազոտական և ուսումնամեթոդական ոլորտներում կիրականացնեն փոխշահավետ համագործակցություն: Այն ամրագրված է այսօր ՇՏՀ ռեկտոր Նվեր Միքայելյանի և ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանի ստորագրած համագործակցության համաձայնագրով։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, գիտական ղեկավար, գլխավոր գիտաշխատող, Սփյուռքահայ արվեստի և միջազգային կապերի բաժնի վարիչ Արարատ Աղասյանը, ինչպես նաև ՇՏՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովհաննես Թոքմաջյանը։

Համագործակցության հուշագրի հիմնական ուղղություններն են պրոֆեսորադասախոսական անձնակազմի, փորձագետների և ուսանողների, ինչպես նաև իրավական փաստաթղթերի և ակտերի ակադեմիական փոխանակումը, գիտական նստաշրջանների, կոնֆերանսների, կլոր սեղանների և քննարկումների կազմակերպումը, դասախոսների և ուսանողների մասնագիտական վերապատրաստումը։

Համաձայնագիրն ուժի մեջ է ստորագրման պահից և կգործի անժամկետ:

ՇՏՀ լրատվական բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *