Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ագրոնոմիայի, անասնաբուժության և գյուղատնտեսության մեքենայացման դեպարտամենտի ասիստենտ Ռոզա Կոստանդյանը բուհի ուսումնական լաբորատորիային է նվիրաբերել կոլբաներ և փորձանոթներ՝ լաբորատոր աշխատանքները կազմակերպելու համար․ «Փորձասարքերը հնարավորություն կստեղծեն կրթական գործընթացը կազմակերպել առավել արդյունավետ: Կարծում եմ, որ ուսումնառությունն առանց պրակտիկ‚ հետազոտական կողմի թերի կլինի»,- նշել է նա։
Նշենք, որ ուսումնական լաբորատորիայի շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են, և առաջիկայում լաբորատորիան պատրաստ կլինի շահագործման։
ՇՏՀ լրատվության բաժին