Տեղի է ունեցել Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գիտական խորհրդի՝ 2023 թվականի առաջին նիստը, որը վարում էր ռեկտոր Նվեր Միքայելյանը։ Նախ հաստատվել է նիստի օրակարգը, այնուհետև ռեկտոր Նվեր Միքայելյանը գիտական խորհրդի անդամներին է ներկայացրել «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի 2022 թվականի գործունեության հաշվետվությունը:
Նիստի ընթացքում քննարկվել է 2022-2023 ուսումնական տարվա առաջին կիսամյակում իրականացված կրթության որակի ստուգումները, հարցումների արդյունքներն ու տարբեր ստորաբաժանումների գործունեության ցուցանիշները, և առաջացած խնդիրներին տրվել են լուծումներ։
Համաձայն օրակարգի՝ ուսանողական գիտական ընկերության նախագահ Զավեն Բաղրյանը ներկայացրել է ուսանողական գիտական ընկերության կողմից նախատեսված գիտակրթական ծրագրերն ու մկջոցառումները։
Նիստի օրակարգում ընդգրկված էին նաև ուսումնական գործընթացին առնչվող այլ հարցեր, որոնք գիտխորհրդի անդամները քննարկել և հաստատել են միաձայն:
ՇՏՀ լրատվության բաժին