Շուշիի տեխնոլոգիական համալսարանի արտաքին կապերի բաժինը գյուղատնտեսական ֆակուլտետի ուսանողների համար կազմակերպվել է «Գյուղատնտեսական վնասատուները և դրանց դեմ պայքարի նորագույն միջոցառումները» թեմայով սեմինար-դասախոսություն։ Ապագա գյուղատնտեսների համար դասախոսությամբ է հանդես եկել Արցախի գիտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրենի պաշտոնակատար, լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու Նոնա Գրիգորյանը։
Բանախոսը ներկայացրել է բույսերին վնասատուների պատճառած վնասները և դրանց դեմ ընթացիկ պայքարի տարբեր միջոցառումները. «Վնասատուների դեմ պայքարը գյուղատնտեսության կարևոր խնդիրներից է և ներառում է բոլոր այն միջոցառումները, որոնցով հնարավոր է սահմանափակել վնասատուների կենսագործունեության պայմանները»,- ընդգծել է Ն․ Գրիգորյանը։
Դասախոսությունն ավարտվել է հարց ու պատասխանով, ծավալվել է մասնագիտական քննարկում:
ՇՏՀ լրատվության բաժին