Փետրվարի 28-ին Շուշիի տեխնոլոգիական համալսարանի մի խումբ ուսանողների հետ առցանց հանդիպում է ունեցել «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության նախագահ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Նունե Սարուխանյանը։
Բանախոսն անդրադարձել է շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված պարենային անվտանգության խնդրին և դրանից ելք գտնելու ուղիներին։
Կարևորելով հատիկային մշակաբույսերի և հատիկաընդեղենի արտադրությունը, բանջարեղենի անփոխարինելի դերը պարենում ու հաշվի առնելով ստեղծված վիճակը՝ Ն․ Սարուխանյանն առաջարկել է ուսանողներին կրթությանը զուգահեռ ներգրավվել գյուղատնտեսական աշխատանքներին, քանի որ Արցախի բնակլիմայական պայմանները թույլ են տալիս ապահովել բերքի կայուն ցուցանիշ։
Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որն էլ ուսանողներին հնարավորություն է ընձեռել ստանալ հետաքրքրող հարցերի պատասխանները։
ՇՏՀ լրատվության բաժին