Շուշիի տեխնոլոգիական համալսարանը հրավիրում է բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատում և մագիստրատուրայում սովորող ուսանողներին մասնակցելու ՇՏՀ ուսանողական 6-րդ գիտաժողովին: Զեկուցումների թեմատիկան ազատ է:
Զեկուցումներն անհրաժեշտ է ներկայացնել bulletin.am կայքում զետեղված ցուցումներին համապատասխան, մինչև մարտի 30-ը ներառյալ, հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ student.conference22@gmail.com :
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:
Հնարավոր է նաև առցանց զեկուցման տարբերակ (նախապես տեղեկացնելով): Զեկույցի տևողությունը՝ 10 րոպե:
Գիտաժողովին սահմանված կարգով ներկայացված զեկուցումները կհրապարակվեն Բարձր տեխնոլոգիաների տեղեկագրում՝ հատուկ թողարկումով (առանց գիտական աստիճանի հայցման համար օգտագործման իրավունքի): Բարձր տեխնոլոգիաների տեղեկագրի խմբագրական խորհրդի կողմից հավանության արժանացած զեկուցումները կհրապարակվեն Բարձր տեխնոլոգիաների տեղեկագրի (գիտական աստիճանի հայցման համար օգտագործման իրավունքով) հերթական համարում:
Կից ներկայացվում է ուսանողական գիտաժողովին ներկայացված գիտական հոդվածների տպագրության համար անհրաժեշտ տեխնիկական պահանջները:
https://shushi-tech.com/wp-content/uploads/2023/03/Հոդվածի-չափորոշիչներ-.pdf
Լրացուցիչ տեղեկատվության համար դիմել ՇՏՀ ՈՒԳԸ նախագահ՝ Զավեն Բաղրյանին:
Հեռ. +374-97-11-02-99
Էլ. փոստ. zavenbaghryan1998@gmail.com