Այսօր Շուշիի տեխնոլոգիական համալսարանի միջին մասնագիտական կրթական ծրագրերի «Համակարգերի տեսություն» մասնագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաներ մասնագիտության 1-ին կուրսի ուսանողներին հյուրընկալվել է «ՋիՋի» ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանը։
Նախաձեռնությունը «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի ուսուցիչ-համակարգող Արմինե Վարդանյանինն է․ «Հանդիպումը կնպաստի ուսանողների մասնագիտական կողմնորոշմանը» -նշել է նա։
Հանդիպման ընթացքում Խ․ Գրիգորյանը խոսել է ընկերության պատմության, գործունեության, կառուցվածքի, մատուցած ծառայությունների, ձեռքբերումների, ընդհանուր գործառույթների, հավելվածի ստեղծման թիմային աշխատանքների մասին։
Անդրադառնալով տնտեսական մրցակցությանը` բանախոսը նկատել է. «Երկրների տնտեսությունները անընդհատ մրցակցում են իրար հետ, ու ամեն մեկս մեզանից այդ մրցակցության անբաժան մասն ենք կազմում ու այդ մրցակցության զինվորն ենք։ Եթե մի երկիր միայն սպառում է, բայց ծառայություն չի մատուցում, ինքը այդ մրցակցության մեջ պարտված դերում է հայտնվում»,-ասել է Գրիգորյանը։
ՇՏՀ լրատվության բաժին