Այսօր՝ մարտի 9-ին Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի միջին մասնագիտական կրթական ծրագրերի և բակալավրի ուսանողները առցանց եղանակով հանդիպեցին «Climate Uturn» էկոլոգիական նախաձեռնության ներկայացուցիչների հետ։
«Climate Uturn»-ի ներկայացուցիչները ուսանողներին ներկայացրել են պերմակուլտուրան և նախագծի կառավարումը, նախագծային աշխատանքի միջոցով պերմակուլտուրայի իրականացման սկզբունքները։
Ծրագիրը տևելու է 3 ամիս, որը բաղկացած է 2 մասից՝ պերմակուլտուրայի ուսուցում և նախագծի կառավարման ուսուցում, որի շրջանակում ուսանողները գիտելիքներ կստանան թափոնների կառավարման, կայուն տարածքների նախագծման ժամանակ կլիմայի հետ աշխատանքի, ջրային համակարգերի նախագծման, կայուն արտադրության, իրազեկվածության բարձրացման, գյուղատնտեսության և բնական ռեսուրսների օգտագործման շուրջ։
Հանդիպմանը ներկա էին նաև ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով ռեկտորի տեղակալ Արևիկ Հարությունյանը և արտաքին կապերի բաժնի պետ Լուսինե Այդինյանը։
ՇՏՀ լրատվության բաժին