Այսօր՝ մարտի 9-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանում «Գծագրություն» առարկայի շրջանակներում քաղաքաշինական կադաստր մասնագիտության առաջին կուրսում կազմակերպվել է բաց դաս՝ «Երկրաչափական պատկերների պրոյեկցիաներ և աքսոնոմետրիկ պրոյեկցիաներ» թեմայով։
Դասն անց է կացրել «Ճարտարապետության, քաղաքաշինության, էներգետիկայի և ջրային համակարգեր» դեպարտամենտի դոցենտ Անաիդա Պողոսյանը, ով ներկայացրել է երկրաչափական մարմինների և այլ առարկաների աքսոնոմետրիկ պրոյեկցիաների կառուցման ձևերն ու օրինաչափությունները։
Բաց դասին հետևել են ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոզա Ավագյանը, ճարտարապետաշինարարական ֆակուլտետի դեկան Մանուշակ Տիտանյանը, ճարտարապետության, քաղաքաշինության, էներգետիկայի և ջրային համակարգերի դեպարտամենտի ղեկավար Անժելա Բարսեղյանը՝ պարապմունքը համարելով լիարժեք ու հագեցած։
Բաց դասն ամփոփվել է ուսանողների հետ հարց ու պատասխանով:
ՇՏՀ լրատվության բաժին